Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում

 

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ»:

Դավիթ Անանյանի խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու: Կցորդին պաշտոնի նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել:

«Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»,- ասաց վարչապետը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը:

«Վստահ եմ, որ մեր կցորդն ունենալով այնտեղ՝ շատ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս», – ասաց ԱԳ նախարարը:

editors

Recent Posts

«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը

Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։…

5 mins ago

ՀՀ-ն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից…

30 mins ago

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հաջողությամբ կատարել է իր առաքելությունը, այժմ հերթը մյուսինն է. հայտնել…

41 mins ago

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր…

50 mins ago

Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների…

1 hour ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ…

1 hour ago