Լրահոս 24/7
08.01.2025

Համարում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը պահանջված. ԱԳ նախարար

Համարում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը պահանջված. ԱԳ նախարար

Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մենք շարունակական և շատ ինտենսիվ երկխոսություն ունենք և զարգացնում ենք մեր հարաբերությունները: Այդ մասին 2024-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պետք է հիշատակել ապրիլի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց շատ կարևոր փաստաթուղթ: Բացի դրանից՝ այս տարի մենք ԱՄՆ-ի հետ ունեցանք մեր ռազմավարական երկխոսության հերթական փուլը, և այս ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշեց ԱԳ նախարարը:

«ԵՄ-ի հետ շարունակում ենք քննարկել, և, հուսով եմ, առաջիկա ամիսներին կստորագրենք գործընկերության նոր օրակարգ: Սա ևս մի ընդգրկուն փաստաթուղթ է: Տեղյակ եք, որ ԵՄ-ի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, և մեկնարկեց ի վերջո վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Սա կարևոր առաջընթաց էր, թեմա էր, որը շարունակ քննարկվում էր, և դեռևս շոշափելի առաջընթաց չկար: Այս մեկնարկը տեղի ունեցավ: ՀՀ-ն աջակցություն ստացավ ԵՄ-ից խաղաղության գործիքի ներքո, ինչը ևս աննախադեպ երևույթ էր, և այժմ մեր քննարկումները այլ ոլորտներում և մասնավոր թեմաներում շարունակում ենք ԵՄ-ի հետ: Նաև կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես ենք լինում:

Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ, կամ այն հատվածները, որտեղ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականատես եղանք նաև բառացիորեն օրեր առաջ, այս պայմաններում մենք շարունակելու ենք կարիք ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելության և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»,- ասել է Միրզոյանը:

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
12:33
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
12:09
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
11:55
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
11:35
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
11:12
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
11:05
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին