

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ԵԽ-ում 2023թ․ աշնանը ունեցած ելույթը, երբ ասել էր, թե ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի. «Պետք է արձանագրեմ, որ ԵԽ-ում իմ ունեցած այդ ելույթը քաղաքական գործունեության ընթացքում այդ պահին ՀՀ-ում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ելույթն էր։ Ինչու եմ ասում այդ պահի դրությամբ, հիմա ավելի մեծ հետաքրքրություն առաջացրած ելույթ արդեն կա, բայց դա չէ էականը։ Եվ ՀՀ քաղաքացիների շրջանում այդ ելույթի արձագանքն աննախադեպ էր»,- ասել է վարչապետը։ Նա հիշեցրել է նաև ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։
Վարչապետը նաև նշել է, թե ԵՄ-ին կամ վերպետական կազմակերպությանը միանալու որոշում, սահմանադրության համաձայն, կարելի է կայացնել միայն հանրաքվեի միջոցով.
«ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»։
Ըստ նրա՝ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ, մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը. «Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք»։
Ըստ նրա, մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու. «Սա ասում եմ հանրության շրջանում ճիշտ ակնկալիքներ ձևակերպելու համար»։
Նա նաև ընդգծել է, որ ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու. «Սրանով ընդգծում ենք ՀՀ ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որ հիմնված է մեր պետական շահերի վրա»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…