Լրահոս 24/7

Զուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում ներկա կգտնվի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը․

«Ես այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ եմ ունենալու»,- իր նոր գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Զուրաբիշվիլին։

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը Զուրաբիշվիլիին հրավիրել է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնում Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ։

Կավելաշվիլին մինչ այժմ ոչ մի հրավեր չի ստացել։

«Վրացական երազանք»- ում նախապես հայտարարել են, որ Զուրաբիշվիլիի այցն ԱՄՆ մասնավոր բնույթ է կրելու և չի մատնանշում, որ Թրամփի վարչակազմը Զուրաբիշվիլիին համարում է իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ: Ավելին, իշխող կուսակցությունում ակնարկել են, որ Զուրաբիշվիլիի հրավերը գնվել է ամերիկյան լոբբիստների միջոցով, որին արդեն նախկին նախագահն արձագանքել է, որ երդմնակալության հրավերի տարբեր տարբերակներ կան, որոնց համար ոչ ոք գումար չի վճարում․ «Իսկ եթե այդպես լիներ, շատերի ռեսուրսներն ավելի շատ են, քան իմը», – նշել է Զուրաբիշվիլին։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

4 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

5 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

5 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

6 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

6 hours ago