Լրահոս 24/7

236 մլն եվրո՝ Սյունիքի նոր ճանապարհային հանգույցի կառուցման համար

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Պայմանագիրը 236 մլն եվրո գումարի չափով է: Նախատեսված միջոցներն ուղղվելու են Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։

Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված24.25 կմ երկարությամբ: Ծրագրի շրջանակում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ։

Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը:

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

10 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

10 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

10 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

10 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

11 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

11 hours ago