2025 թվականի կեսերին Հայաստանում կգործարկվի ևս մեկ գերհամակարգիչ «Nvidia»-ի հիմքի վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հայկական տարբեր հետազոտական կենտրոններ և ընկերություններ ընդհանուր առմամբ ավելի քան 20 հայտ են ուղարկել արդեն գործող ֆրանսիական գերհամակարգչի օգտագործման համար, որը «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ փոխանցվել է Երևանի ինժեներական քաղաքին:
Ինչպես նշեց նախարարը, այժմ բանակցություններ են ընթանում «Nvidia»-ի հետ համագործակցության համար, արդեն ձեռք են բերվել մի շարք բաղադրիչներ, ինչը թույլ է տալիս տարվա կեսին ակնկալել նոր գերհամակարգչի գործարկում:
Ամենայն հավանականությամբ այն կտեղակայվի Երևանի պետական համալսարանում։ Մշակողների թիմերն արդեն հայտեր են ուղարկում դրանով աշխատելու համար։
Հիշեցնենք` 2024 թվականի մայիսին ՀՀ-ում գերհամակարգչային ազգային կենտրոն բացվեց։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…