Categories: Facebook

Նիկոլի հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար․ Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

“Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը””, – կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը:

Սակայն այդ դժգոհության պատճառը “հեղափոխությունը”” չէ: Գաղտնիք չէ, որ անցյալ տարի ապրիլին մեր իշխանության դեմ էին դուրս եկել նաև այս համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բայց տարիների վաստակ, փորձ, գիտելիք ունեցող մարդիկ անցյալ տարվա ապրիլից հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց գլխին շեֆ են կարգել բազմապիսի կիսագրագետ իշխանիկների, որոնց թե ինտելեկտուալ մակարդակը, թե կենսափորձը, թե բարոյական նկարագիրը չի կարող է բավարարել անգամ սեփական շրջապատը, ուր մնաց՝ հարյուրավոր մարդկանցից բաղկացած, պարտականություններ ունեցող կոլեկտիվներ ղեկավարելու համար:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը “մեր դեմ խաղ չկա”” արատավոր հոգեկերտվածքի, մտավոր սնանկության ու դաստիարակության վակուումի կրողներ են, որոնք պետական կառավարաման արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են:

Պետական համակարգում աշխատող մարդկանց շնորհիվ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել համակարգային կոլլապս: Նիկոլի նշանակած բազմաթիվ самодур նախարարներ, մարզպետներ, վարչության պետեր, տնօրեններ և պատգամավորներ մակաբուծում են իրենց գործը պրոֆեսիոնալ, լուռումունջ կատարող մասնագետների վրա:

Նիկոլի այսօրվա հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար:

editors

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

14 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

14 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

14 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

14 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

14 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

15 hours ago