Մարիա Զախարովան համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ ռուս-հայկական երկխոսության մեջ նոր դինամիկա է ի հայտ եկել armtimes.com

 

Մարիա Զախարովան ՌԴ արտգործնախարարության ինֆորմացիոն դեպարտամենտը գլխավորում է 2015 թվականից: Մասնագիտությամբ լրագրող-միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Զախարովան առաջին կին դիվանագետն է, որը զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը և ռուսաստանյան ու միջազգային մամուլում ամենաշատ մեջբերվող մամուլի քարտուղարներից մեկն է: Ըստ մասնագետների՝ Զախարովայի մասնագիտական որակների շնորհիվ ՌԴ արտգործնախարարության գործունեության մասին տեղեկատվությունը դարձել է առավել հանրամատչելի և թափանցիկ լայն շրջանակների համար: Մարիա Զախարովան ՀԺ-ին տված բացառիկ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

– Մարիա՛ Վլադիմիրովնամեր դիտարկմամբռուսհայկական հարաբերությունները ԶԼՄներիքաղաքական գործիչների և վերլուծաբանների կողմից դեռ ոչ մի անգամ այնքան բուռն ու մանրակրկիտ չեն քննարկվելինչպես դա արվում է վերջին մեկուկես տարվա ընթացքումԻնչ եք կարծումդա օրինաչա՞փ էեթե հաշվի առնենքոր Հայաստանում տեղի ունեցան ներքաղաքական փոփոխություններթե՞ իրականում կան նախադրյալներ անհանգստության համար:

– ԶԼՄ-ների հետաքրքրությունը հիշյալ թեմայի նկատմամբ հասկանալի է: Ռուսական կողմը բազմիցս մեկնաբանել է այդ հարցը: Նույնատիպ հարցադրումներ արվել են նաև Սերգեյ Լավրովին՝  նրա Երևան կատարած վերջին՝ նոյեմբերյան այցի ժամանակ: Պարոն Լավրովը շատ հստակ ընդգծեց մեր մոտեցումը, այն է՝ Հայաստանում կատարված փոփոխությունները չեն խանգարել երկկողմ հարաբերությունների հաջորդականության պահպանմանը և բոլոր ուղղություններով դաշնակցային ու գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը:

Ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը բարձր և ամենաբարձր մակարդակում կրում է ինտենսիվ բնույթ, ինչպես որ եղել է անցյալում: 2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Մինչև տարեվերջ ևս կլինեն շփումներ:

Ռուսաստանը արտաքին առևտրի և ներդրումների ոլորտում մնում է որպես ամենախոշոր գործընկերը Հայաստանի համար: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային ներդրումային նախագծեր Էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում:

Արդյունավետ է զարգանում մեր համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև տարատեսակ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Մենք հանրապետությանը ցուցաբերում ենք հումանիտար օգնություն, որն ուղղված է սոցիալական ծրագրերի առաջխաղացմանը մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Շարունակվում է փոխգործակցությունը միջգերատեսչական մակարդակներում, փոխանակումները՝ մշակութային, հումանիտար, գիտության և կրթության ոլորտներում, արդյունավետ համագործակցությունը խորհրդարանական ներկայացուցչությունների միջև: Դինամիկ զարգանում են կապերը ռեգիոնների միջև, որտեղ ներգրավված է ՌԴ մոտ 70 սուբյեկտ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների և ԶԼՄ-ների հետ կապերը նույնպես չեն թուլանում: Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունները կարող են բնութագրվել որպես եղբայրական, դաշնակցային և հսկայական պոտենցիալ ունեցող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ. քիչ անց կմեկնարկի նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի…

4 mins ago

Կուբան հայտ է ներկայացրել BRICS-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար

Կուբայի իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում պաշտոնական հարցում են ուղարկել BRICS-ին որպես գործընկեր…

13 mins ago

«Դոմուսի» հրդեհի հետևանքով մոտ 800 մլն դրամ վնաս է պատճառվել

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի…

21 mins ago

Ադրբեջանի և ՌԴ-ի նախանշած նախագծերը ուշադրություն են պահանջում․ Ալիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նախանշված նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

26 mins ago

ԱՊԼ-ի լավագույն մարզիչները 21-րդ դարում

Goal-ը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղը զբաղեցրել…

33 mins ago

Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կլինեն

Երևանի 2806-ամյակի առթիվ hոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ից, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Տեղի կունենան…

43 mins ago