Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը չի բացառել, որ կրկին հանդես կգա Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։
«Իհարկե, Մեսսիի ու Սուարեսի հետ կրկին խաղալը հետաքրքիր կլիներ։ Նրանք իմ ընկերներն են, և մինչև օրս շփվում ենք։ Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում և «Ալ Հիլյալում», բայց չեմ բացառում ոչինչ։ Ֆուտբոլը լի է անակնկալներով։
Երբ հեռանում էի ՊՍԺ-ից, ԱՄՆ-ում տրանսֆերային պատուհանն արդեն փակ էր, այդ պատճառով MLS տեղափոխվելու հնարավորություն չունեի։ Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը լավագույնն էր ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս համար։ Այստեղ տեղափոխվելը ճիշտ որոշում էր»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը։
Նեյմարը Սուարեսի ու Մեսսիի հետ հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»։ Սուարեսն ու Մեսսին այժմ խաղում են MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…
Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…