Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե կարելի է վերացնել միասնական տոմսային համակարգի արոտնություններից օգտվելու համար դպրոցականների, թոշակառուների՝ Երևանում հաշվառված լինելու հետ կապված սահմանափակումը։
Քաղաքապետը շեշտել է, որ արդեն հանվել է ուսանողների հետ կապված սահմանափակումը. «Հասկանում եմ՝ Երևանում գրանցված մարդիկ են նաև Երևանի բյուջեի մուտքերն ապահովում, բայց պետք է հասկանանք, որ Երևանը մայրաքաղաք է, այստեղ շատերն են գալիս, շատերը այլ տեղ գրանցում ունենալով բնակվում են այստեղ»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, թե այդ խմբերին կարելի է անդրադառնալ առաջիկա նիստերում. «Առաջարկում եմ հավելյալ ընդլայնման թվերը նայել, հասկանալ՝ ֆինասնական առումով ինչ ազդեցություն է լինելու, ըստ այդմ առաջարկել ավագանու քննարկմանը»։
Ըստ Գրիգորյանի, ուսանողների դեպքում չի գործում Երևանում հաշվառված լինելու հանգամանքը. «Կարևոր է, որ անձը ուսանի Երևանի բուհում, թե իրականում Գոսիսի գրանցում ունի, թե Կապանի, կարևոր չէ, կարևորը՝ Երևանի բուհում է ուսանում»։
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…