Թաթուլ Հակոբյանը գրել է.
«Շատ ցավալի է, որ քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները, որոնք մաս են կազմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, զբաղեցրել պաշտոններ, բայց այսօր խոսում են ընդդիմադիր դիրքերից, իրենց հետ համաձայն չլինողներին պիտակում են Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալներ: Դե, իսկ թաքուն նիկոլական տերմինը բոլորի լեզվին է:
Հիմա դնենք Նիկոլին գովերգող Ձեր ստատուսներն ու հարցազրույցնե՞րը:
Ոչ պակաս և նույնչափ ցավալի է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական միտում տեսնողներին կամ թունավորված այդ հարաբերությունները առողջացնելու խոսք ասողներին անվանում են Ռուսաստանի գործակալներ:
Նայում ես այս տղաներին, ջահել են, սովետ չեն տեսել, լավ կրթություն են ստացել, բայց բառապաշարը այսքան պրիմիտիվ ու վիրավորակա՞ն:
Եւ Դուք, ընկերներ, ուզում եք առաջիկա ընտրություններում քվե ստանալ:
Առաջարկեք այլընտրանքներ, քարուքանդ արեք Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականությունը, բայց որևէ քվե ավել չեք ստանալու ձեր այս հռետորաբանությամբ:
Ասեմ ավելին, պոպուլիստական դաշտ մի մտեք, այնտեղ Նիկոլն անպարտելի է:
Այս ամենը գրում եմ բարեկամաբար և բոլորիդ մաղթում լավ երեկո»։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…