Լրահոս 24/7

Չեմ հասկանում՝ ինչպես կարող է ԵՄ առաքելությունը ապահովել Սյունիքի անվտանգությունը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասի երկրներն ինքնուրույն կլուծեն տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով «3+3» ձևաչափի պահանջարկը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը։

Նրա խոսքով՝ այս ձևաչափն ամենաարդյունավետն է տարածաշրջանում խնդիրների լուծման համար։ Լավրովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին միջամտելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի փորձերը միայն բարդացնում են այն։

«Երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքներից, ավանդույթներից և պատմությունից, հայտարարում են, որ իրենք են ապահովելու Սյունիքի մարզում անվտանգությունը, դա հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ես ամբողջովին չեմ հասկանում, թե ինչպես կարող է ԵՄ առաքելությունը նման խնդիր կատարել»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտման վրա՝ «ցուցադրելու» իրենց մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

«Ես այժմ լսեցի, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն գործնականում համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ հասկանալի է, որ մնացած երկու հարցերը, դրանք… Դժվար է ինչ-որ կերպ շրջանցել դրանք: Եվ հենց այդ ժամանակ Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսում են ասել՝ մենք հիմա կգանք, մենք ձեզ կօգնենք: Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ կստորագրեն փաստաթուղթը, երբ այն կլինի համաձայնեցված: Բայց Բրյուսելը, Վաշինգտոնը ևս ձգտում են ինչ-որ կերպ ցույց տալ, որ ամեն ինչ իրենք են արել… Նման ասացվածքներ կան, դրանք այնքան էլ պարկեշտ չեն… Բայց ամեն տեղ ուզում ես ցույց տալ, որ դու ես տերը»,- հայտարարել է նա։

Թիվ 1

Recent Posts

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

9 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

28 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

39 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

57 minutes ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

1 hour ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

2 hours ago