ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։
Նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։ Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…
Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…