Լրահոս 24/7

«Իդիոտը» երբեք «վունդերքինդ» չի դառնում

Ովքե՞ր էին ոգեւորված Նիկոլ Փաշինյանի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ»: Երեւանի մասին դատել չեմ կարող, ականատես չեմ եղել, բայց մամուլի, հեռուստատեսության, սոցիալական մեդիայի արձագանքներից դատելով՝ 2018թ. ապրիլի առաջին օրերի իրավիճակն ավելի ճիշտ հակառակ հարցադրում է բխեցնում. «Իսկ ովքեր էին չոգեւորվածները»:

Երեւի միայն Սերժ Սարգսյանը եւ նրա մերձավոր շրջապատն է, որ չէր հնչեցնում «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը: Եւ խնդիրն ամենեւին էլ հանրային արձագանքը չէ: Որեւէ մեկը կարո՞ղ է քաղաքական ուժի՝ կուսակցության, դաշինքի, շարժման հրապարակային հայտարարություն վկայակոչել, որ հայ ժողովրդին զգուշացրել է «ազգակործան պատուհասի» իշխանության գալուց:

Բայց քաղաքականությունը, երեւի, նաեւ կոնկրետ ժամանակին հիմնավոր պատճառաբանությամբ լռելու արվեստ է. չզգուշացնել չի նշանակում համաձայն լինել «նիկոլականությանը»: Այս իմաստով Փաշինյանին քննադատող որոշակի ուժերի եւ անձանց ոչ միայն հասկանալ, այլեւ լսել է պետք:

Իսկ ի՞նչ կարելի է ասել անհատների եւ քաղաքական ուժերի մասին, որ 2018-ին եւ քարոզչությամբ, եւ մարդկային ու այլ ռեսուրսներով աջակցել են, որ «Նիկոլը ճիշտ լինի, Սերժը՝ սխալ», վարչապետի պաշտոնում քվեարկվելիս կանգնել են նրա կողքին, նրա ձեւավորած առաջին կառավարությունում զբաղեցրել են նախարարի, մարզպետի, պետական այլ չինովնիկի պաշտոն, եղել են վարչապետի մամուլի խոսնակ, խորհրդական, բայց այսօր հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը «ցանկացած գերտերության Հայաստանին արված ամենամեծ վատությունն է»:

Այս «տրամաբանությամբ»՝ Փաշինյանի իշխանության գալու արշալույսին իրենք էլ են եղել «գերտերության գործակալ»: Իրականում, իհարկե, այդպես չէ, որովհետեւ Փաշինյանին ոչ թե իշխանության են բերել, այլ ինքն է եկել: Որովհետեւ Հայաստանում իրավիճակն այնպիսին էր, որ ՀՀԿ-ական մեծամտությանը,- որ ասում էր, թե իշխանության ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով, այսինքն՝ նժդեհական կուսակցության գրասենյակում,- ով էլ այդ պահին հաստատակամ եւ նպատակադրված այլընտրանք ներկայացներ՝ հաջողելու էր:Փաշինյանի առաջին սխալը, երեւի, այն էր, որ նախկիններին չվստահելով՝ փորձել է «հեղափոխական ալիքի» վրա կադրային «բանկ» ձեւավորել: Եւ ով այդ պահին «ձեռքի տակ է ընկել»՝ նշանակվել է պաշտոնի: Այդ թվում եւ՝ իր, փոխվարչապետի կամ կառավարության աշխատակազմում:

«Բոհեմական» այդ սերնդի մի քանի ներկայացուցիչ պետական կյանքի կազմակերպվածությանը եւ աշխատանքի պատասխանատվությանը դիմացել է մի քանի ամիս, առավելագույնը՝ մեկ տարի: Ոմանք հենց առաջին «փորձարկումից» բացահայտել են «պրոֆանպիտանելիությունը»: Այսօր այդ «մեդիա-գուրուները» Փաշինյանի ամենաեռանդուն քննադատն են:

Հայտնի արտահայտություն է, որ «հեղափոխության բարիքները վայելում են տականքները»: Փաշինյանի «հավաքագրած տականքը» չի հասցրել, որեւէ բարիք վայելելու արժանիք չի ունեցել: Հիմա նրան թվում է, թե այլ թիմի «հավաքագրվելով»՝ վաղը «նոր հեղափոխության բարիքները վայելելու է»: Չարաչար սխալվում է. եթե Փաշինյանի թիմում նրանք սուռոգատացել են, ապա որեւէ այլ իշխանության կողմից չեն ռեաբիլիտացվելու: Դա քաղաքականության ոսկե կանոնն է: Հայաստանում շատ ավելի կազմակերպված, գիտուն եւ ընդունակ մարդիկ այդ «գողգոթան» անցել են: Պատկերավոր եւ ընդհանրական ասած՝ «իդիոտը» երբեք «վունդերքինդ» չի դառնում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago