Լրահոս 24/7

«Ո՞վ է ասել, որ դա լավ բան է». վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին

«Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է․ եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ընտանեկան բռնության հետ կապված նախագծեր են բերվել «շրջադարձերով, ոլորապտույտներով»․ «Թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում․ մեր ավանդույթները քանդում ենք։ Բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդու՞յթն է»։

Ըստ Փաշինյանի՝ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան, կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա։ «Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն ու այդպես շարունակ»։

Վարչապետը կարևորել է բարեփոխումները. «Մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, այնպես չէ, որ մտածեն՝ իրենց երեխան է, կարող են մի երկու հատ էլ ապտակել։ Պետք է հարաբերությունների որոշակի ձև լինի»։ Ըստ նրա, եթե մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի, դա արձանագրում է, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել․

«Հետևաբար, երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, պետք է սեփական գլուխը պատերով տալ, ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել»։ Այս համատեքստում նա կարևորել է իրազեկության բարձրացումը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

6 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

6 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago