

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Շնորհավորելով Ծառայության նոր ղեկավարին՝ նախարարը խոսել է նրա մասնագիտական բարձր որակների մասին: Նախարարը շեշտել է իրավական ոլորտում Սիրո Ամիրխանյանի մեծ փորձը՝ համոզմունք հայտնելով, որ նրա գործնական, տեսական հմտություններն ու գիտելիքները նպաստելու են Ծառայության առաքելությանը:
Խոսելով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ի մասին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է դրա դերը ժողովրդի ընկալումների ձևավորման հարցում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հենց այս ծառայությունն է գտնվում արդարադատության իրականացման վերջին օղակում: Նախարարն անդրադարձել է նաև համակարգում առկա խնդիրներին՝ դրանց լուծման հարցում ակնկալելով հստակ տեսլական և ճանապարհ:
Ծառայության նորանշանակ պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Արդարադատության նախարարին վստահության համար՝ հավաստիացնելով, որ գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ Ծառայության հետագա գործունեության:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…