

Աննա Մկրտչյանը ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էին Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները, ասաց, որ սա մեր հայրենիքն է, և թե «այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը»:
Ազգային ժողովիհունվարի 20-ի նիստին մեջբերելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի ելույթից ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ապա խոսքն ուղղելով նրան՝ հարցրեց. «Տիկի՛ն Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, նա 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ:
Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում նշել է, չէ՞, որ Հայաստանը պատրաստ էր «5+2» շրջաններից դուրս գալ: Ասե՞լ է, չէ՞, չեք հերքի. հայրենիքից դո՞ւրս էր պատրաստ գալ, ուզում էր հանձնե՞լ հայրենիքը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»:
Նշենք, որ մինչև Ռուբեն Ռուբինյանի ելույթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ ունեցավ, և հաշվի առնելով, որ խորհրդարանի դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ մակետը, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրեց ԱԺ ամբիոնին:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…