

236 տարի առաջ Ջորջ Վաշինգտոնը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, և այդ ժամանակից ի վեր ամերիկացի առաջնորդների երդմնակալության արարողությունը դարձել է կանոնավոր իրադարձություն, որը գրավում է ողջ աշխարհի ուշադրությունը։
Այս տարի հունվարի 20-ին իր երդմնակալության ժամանակ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կդառնա Միացյալ Նահանգների նախագահ, և միակը Գրովեր Քլիվլենդից հետո (որը ղեկավարում էր երկիրը 19-րդ դարի վերջին), ով կարողացավ կրկին վերնընտրվել դադարից հետո:
«Ամեն ինչ կսկսվի վաղվանից։ Վաղը շատ կզվարճանաք հեռուստացույց դիտելով»,- նապօրեին մեկնաբանել էր արարողությունը նորընտիր նախագահը։
Ցուրտ եղանակի պատճառով Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց, որ երդմնակալությունը կանցկացվի ԱՄՆ Կապիտոլիումի ռոտոնդայի ներսում, ոչ թե դրսում, ինչպես ընդունված է, իսկ արարողությունը և շքերթը ուղիղ եթերով կհեռարձակվեն Վաշինգտոնի Capital One Arena-ից: Երկուշաբթի սպասվում է ավելի ցուրտ եղանակ, քան կիրակի օրը, կա ձյան տեղումների մեծ հավանականություն։ Վերջին անգամ երդմնակալության արարողությունը ցրտաշունչ ջերմաստիճանի պատճառով տեղափոխվել է ներս՝ Ռոնալդ Ռեյգանի համար 1985 թվականին:
Երդմնակալության օրը սկսվում է Սուրբ Ջոնս եկեղեցում առավոտյան ժամերգությամբ, որին կհաջորդի Սպիտակ տանը Բայդենների հետ ավանդական թեյը։
Թրամփն ձեռքը կդնի Աստվածաշնչին և կարտասի 35 բառից բաղկացած նախագահական երդումը՝ խոսք տալով պահպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը։
Երկուշաբթի երեկոյան տեղի կունենա երդմնակալության երեք պաշտոնական պարահանդես. այս թիվը չի կարելի շատ համարել՝ հաշվի առնելով, որ 2009-ին Օբաման անցկացրեց 10 պարահանդես, իսկ 1997-ին Քլինթոնը՝ 14-ը: 2021 թվականին Բայդենը համաճարակի պատճառով նրանցից ոչ մեկին չի մասնակցել։
Թրամփը պատմության մեջ ամենատարեցն է, ով ստանձնել է նախագահի պաշտոնը՝ 78 տարեկան 220 օրական: Նա հինգ ամսով մեծ է, քան Բայդենը 2021 թվականին երդման արարողության ժամանակ։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…