ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարում» ծրագրի մշակման և համակարգման պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Համբարձում Աբրահամյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի փորձագետ Արա Նազինյանը ներկայացրել է Հայաստանում հարկադիր միգրացիայի կառավարման ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական սկզբունքները, մոտեցումները, նպատակները և դրանից ակնկալվող արդյունքները։ Մասնակիցները ակտիվ խմբային քննարկումների ընթացքում անդրադարձել են մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝ արագ արձագանքման կայունության մեխանիզմների զարգացմանը, ինտեգրման և հասարակական համախմբման ծրագրերի իրականացմանը և այլն։
«Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերակազմավորման աջակցություն» ծրագիրը և միջոցառումը ֆինանսավորվում են Եվրամիության կողմից, իսկ իրականացնող մարմինը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է։ Ծրագիրն ուղղված է միգրացիոն կառավարման ծառայությունների բարելավմանը՝ ապահովելով ճկուն կառավարվող և անվտանգ շարժունակություն։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…