Լրահոս 24/7
21.01.2025

Մտահոգ քաղաքացու մտորումները ՀՀ իշխանությունների վերջին որոշումների շուրջ

Մտահոգ քաղաքացու մտորումները ՀՀ իշխանությունների վերջին որոշումների շուրջ

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական փոփոխությունները, հատկապես հարկային համակարգի և տնտեսվարողների վրա ավելացվող բեռի մասով, անհանգստություն են առաջացնում շատ շատերի մոտ։ Հարկերի դրույքաչափերի փոփոխությունները, եկամուտների պարտադիր հայտարարագրման նոր որոշումը և ընդհանուր հարկային ծանրաբեռնվածության բարձրացումը կարծես իրականացվում են առանց խոր վերլուծության կամ երկարաժամկետ հետևանքների դիտարկման։

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌ՝ ԱՌԱՆՑ ԿՅԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԵԼՔԻ

Պետությունն ունի սոցիալական և տնտեսական պարտավորություններ իր քաղաքացիների հանդեպ։ Եթե կառավարությունը պահանջում է ավելի մեծ հարկային բեռ, ապա նվազագույնը պետք է ապահովի կյանքի այնպիսի մակարդակ, որը կարդարացնի այդ բեռը: Սակայն Հայաստանում այսօր ակնհայտ է, որ մենք բախվում ենք անվտանգության, կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների վատթարացման։

Երբ պետությունն իր քաղաքացիներից պահանջում է ավելի մեծ ներդրումներ պետական բյուջեում, բայց զուգահեռաբար չի ապահովում կյանքի որակ՝ անվտանգություն, կայունություն և ռազմավարական ուղղություն, այն ստեղծում է անվստահության մթնոլորտ, որն էլ դառնում է արտագաղթի պատճառ։ Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց վճարած հարկերը օգտագործվում են թափանցիկ ու արդյունավետ՝ երկրի զարգացումն ապահովելու համար:

ԵՐևԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Քաղաքային կառավարման ոլորտում նույնպես անհետևողականությունն ու անարդյունավետությունը ակնհայտ են։

Բնապահպանական խնդիրներ՝ ծառերի անխնա հատումը և շին․ թույտվությունների անհետևողական տրամադրումը մեծացնում են օդի աղտոտվածության մակարդակը՝ դարձնելով Երևանն ամենաաղտոտված քաղաքներից մեկը ողջ աշխարհում, սակայն այս խնդիրներին լուծումներ չկան։
Կայանատեղիների վճարների բարձրացում՝ այդպես էլ չարդարացրեց իր գոյությունը, և քաղաքային տրանսպորտի վիճակը մնաց նույնը։
Հանրային տրանսպորտի անհաջող բարեփոխումները՝ որոնք խոստանում էին ավելի հարմարավետություն, բայց արդյունքն ընդամենը ավելացրել է քաղաքացիների դժգոհությունը՝ մատուցելով ոչ միայն անհարմար ծառայություն, այլև այնպիսի համակարգ, որը չի լուծել առկա խնդիրները։
Արտաքին գովազդների սահմանափակումները՝ խաթարեցին բազմաթիվ ոլորտների բիզնես մոդելները՝ առանց այդ որոշման ակնհայտ արդյունքի։
Պաշտոնյաների պատասխանատվության բացակայություն՝ որոշումների հեղինակները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները՝ չկիսելով որևէ պատասխանատվություն իրենց գործողությունների համար։

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ և ԱՐՏԱԳԱՂԹ

Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ ներկայիս կառավարությունն իր որոշումներով միայն խորացնում է ժողովրդի հիասթափությունը։ Մի երկրում, որը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների համար կյանքի ընդունելի մակարդակ, բարձրակարգ կրթություն և անվտանգության երաշխիքներ, բարձր հարկային բեռի ավելացումը զրկում է մարդկանց իրենց ապագան այստեղ տեսնելու ցանկությունից։

Հայաստանը, առանց ռազմավարական վերլուծության և հիմնավորումների ընդունված որոշումներով, կանգնած է լուրջ տնտեսական ու սոցիալական հետևանքների առաջ։ Մեր կառավարությանը հրատապ անհրաժեշտ է վերանայել իր մոտեցումները՝ դրանք դարձնելով կառուցողական, երկարաժամկետ և մարդակենտրոն: Միայն այսպես հնարավոր կլինի կանխել տնտեսության անկումը և հասարակության շարունակական հիասթափությունը։

Նոնա Անդրեասյան- մտահոգ քաղաքացի

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել