

Արման Բաբաջանյանը գրել է.
«Հայաստանի ապագան կախված է վճռական և հստակ քայլերից, որոնք կծառայեն մեր ժողովրդի երկարաժամկետ շահերին ու երկրի կենսունակությանը: Այսօր կանգնած ենք ճակատագրական ընտրության առջև. շարունակել հարմարվել անկայունությանն ու արտաքին ճնշումներին, թե ընտրել իրական անկախության, զարգացման և անվտանգության ճանապարհը՝ Եվրոպական միության անդամակցության հեռանկարով։
Հայաստանի քաղաքացիները արդեն հստակ արտահայտել են իրենց կամքը. մենք ուզում ենք ապրել ուժեղ, անվտանգ և ժողովրդավարական երկրում, որտեղ մարդու իրավունքները հարգված են, տնտեսությունը կայուն է, իսկ անվտանգությունն ապահովված է միջազգային գործընկերների հետ հավասար ու արժանապատիվ համագործակցության միջոցով։ Միայն մեկ ամսվա ընթացքում ժողովրդի նվիրվածությամբ մենք ոչ միայն հաղթահարեցինք անհրաժեշտ ստորագրությունների շեմը, այլև ապացուցեցինք, որ պատրաստ ենք ավելիին։ Այս պայքարը չի կարող անտեսվել, և իշխանությունները պարտավոր են հաշվի առնել մեր ձայնը։
Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը Հայաստանի համար այլընտրանք չունի։ Սա մեր պատմական հնարավորությունն է՝ հրաժարվելու անկայունությունից, արտաքին կախվածությունից և քաղաքական անորոշությունից: Մենք հստակորեն ազդարարել ենք, որ պատրաստ ենք պայքարել 300,000 և ավելի ստորագրությունների համար, իսկ իշխող ուժի պարտականությունն է՝ ժողովրդի կամքը վերածել գործողության։ Խնդիրը դուրս է ներքին քաղաքականության սահմաններից և արդեն դարձել է միջազգային օրակարգի հարց, որը կոմունիկացվել է եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԵՄ-ին անդամակցելու գործընթացը Հայաստանի անվտանգության, տնտեսական կայունության և արտաքին քաղաքական անկախության հիմքն է: Այսօր յուրաքանչյուր քաղաքական ուժ և պատգամավոր պատասխանատու է որոշման համար, որը կսահմանափակի կամ կապահովի մեր երկրի ապագան։ Ազգային ժողովում ցանկացած ձայն պետք է հաշվի առնի ոչ թե կուսակցական կամ քաղաքական շահերը, այլ ժողովրդի կամքն ու Հայաստանի կենսունակությունը։
Մենք չենք կարող թույլ տալ հետամնացություն կամ անգործություն։ Ժամանակն է, որ բոլորս միասնականությամբ ու վճռականությամբ կանգնենք մեր երկրի ապագայի կերտման ճակատում։ Պատմությունը չի ներելու նրանց, որոնք կփորձեն խոչընդոտել այս գործընթացը։ Հայաստանը պետք է գնա առաջ՝ հստակ ճանապարհով դեպի ԵՄ անդամակցություն»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…