Լրահոս 24/7

Ի՞նչ պահանջ է ներկայացնում Բաղդադը Բաքվին

Հունվարի 21-ին Դավոսում կայացել է Ադրբեջանի եւ Իրաքի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Աբդել Լատիֆ Ջալալ Ռաշիդի հանդիպումը: Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության, այն կազմակերպվել է «մյուս կողմի առաջարկությամբ»: Հանդիպման մասին այլ տեղեկություն Ադրբեջանի նախագահի աշխատակազմը չի տարածել, բայց նույն աղբյուրը հաղորդել է, որ Իլհամ Ալիեւը հանդիպում է ունեցել նաեւ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասրուր Բարզանիի հետ:

Ո՞րն է Իլհամ Ալիեւին Դավոսում հանդիպելու՝ Իրաքի նախագահի ցանկության պատճառը, առիթը կամ մոտիվացիան: Իրաքն, ի տարբերություն Ադրբեջանի, խորհրդարանական կառավարման պետություն է, եւ նախագահն ունի առավելապես ներկայացուչական գործառույթներ: Ալիեւի եւ Ջալալ Ռաշիդի հանդիպումից ավելի քան մեկ ամիս առաջ, անցյալ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով դիվանագիտական ծառայությունից ետ է կանչվել Իրաքում արտակարգ եւ լիազոր դեսպան Նասիր Մամեդովը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր մեկ տարի առաջ եւ մինչ պաշտոնաթողությունը երկու պատասխանատու հանդիպում է ունեցել նախագահ Ջալալ Ռաշիդի հետ:

Անկախ աղբյուրներն այդ առթիվ տեղեկություն են հայտնել, որ իրաքյան կողմն Ադրբեջանից պահանջել է հայրենիք վերադարձնել ծայրահեղական զինված խմբավորումների անդամների համար Իրաքում ստեղծված ճամբարներից: Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ռազմական գործողություններ սկսելուց ի վեր տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ Թուրքիայի տարածքով հասել են Սիրիայի եւ անդամակցել ԻԼԻՊ-ին:

Նրանցից շատերը Թուրքիա, ապա Սիրիա են տեղափոխվել ընտանիքներով, իսկ հազարավորներն՝ ընտանիք կազմել արդեն ԻԼԻՊ-ին անդամակցելուց հետո: «Իլսմական պետության» դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական հաղթանակից հետո ահաբեկչական խմբավորումները զինաթափվել եւ ընտանիքի անդամների հետ մեկուսացվել են: Իրաքի նախագահն Ադրբեջանի դեսպանի միջոցով փոխանցել է պահանջ, որ զինառյալների ընտանիքների անդամները պետք է հայրենադարձվեն, իրաքյան կառավարությունը մտադիր չէ հոգալ նրանց կարիքները:

Ամենայն հավանականությամբ, դեսպան Նասիրովին չի հաջողվել Իրաքի իշխանություններին համոզել, որ Ադրբեջանի համար հազարավոր նախկին զինառյալների եւ նրանց կանանց ու երախաների հայրենադարձությունը լուրջ խնդիր է, եւ Իլհամ Ալիեւը նրան ծառայությունից ետ է կանչել: Բայց դրանից, իհարկեր, չի հետեւում, թե Իրաքի համար խնդիրը կորցրել է հրատապությունը: Ըստ երեւույթին, նախագահ Ջալալ Ռաշիդն օգտագործել է Դավոսում գտնվելու առիթը եւ հանդիպել Իլհամ Ալիեւին, որպեսզի նրա հետ դեմ առ դեմ քննարկի այդ բարդ խնդիրը: Ըստ տեղեկությունների, նախկին զինառյալների երկու ճամբար գործում է Իրաքյան Քրդստանի տարածքում:

Ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւի եւ Իրաքան Քրդստանի ղեկավար Բարզանիի հանդիպմանը քննարկվել է զինյալ ադրբեջանցիների, նրանց կանանց եւ երեխաների կարիքները տեղում հոգալու հարցը: Բաքուն պատրաստ կլինի վճարել այդ կարիքների համար, միայն թե իսլամական ծայրահեղականության «դպրոց անցած» հազարավոր երիտասարդ տղամարդկանց ստիպված չլինի ընդունել իր տարածքում:

Իլհամ Ալիեւը միայն այլ երկրների հետ հակասություններ ունենալու դեպքում է հանդես գալիս որպես իսլամի «պահապան» եւ իսլամական համերաշխության «ջատագով»: Իրականում այսօր Ադրբեջանի բանտերում քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող ավելի քան երեք հարյուր անձանցից 231-ը կրոնական գործիչ է, իսլամի շիա ուղղության հետեւորդ:

Փորձագետների գնահատմամբ, եթե Ալիեւը քաղաքական ազատականացման չգնա, ապա Ադրբեջանին սպառնում է իսլամական հեղափոխություն: Այս իրավիճակում նա չի կարող Իրաքից եւ Սիրիայից հազարավոր իսլամականների ընդունել: Բայց նրանք վտանգում են Իրաքի ներքին կայունությունը, եւ Բաղդադն իրավասու է խնդիրը միջազգայնացնել: Ի՞նչ արդյունք են ունեցել Իրաքի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները, երեւի հնարավոր կլինի կանխատեսել տեղեկատվական հետագա հոսքերից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

4 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

7 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

8 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

8 hours ago