Լրահոս 24/7

Մհեր Գրիգորյանը՝ սահմանագծման գործընթացը Տավուշի մարզից սկսելու մասին

Հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ, և հրապարակվում են այն շրջանակով, որով կա պայմանավորվածություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

Պատգամավորը նախ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների 11-րդ նիստին, ըստ տարածված հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործընթացը պետք է սկսվի Տավուշի մարզից, ապա հետաքրքրվեց՝ այս գործընթացի շրջանակում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որևէ հատվածի «հանձնում» նախատեսվո՞ւմ է:

«Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել, եթե ձեր ասած այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նաև ընդգծեց՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը և զգայունությունը, պատգամավորը պարտավոր է նաև բացահայտել, թե ինչ աղբյուրից է ստացել նման տեղեկատվություն:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

10 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

12 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

13 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago