Լրահոս 24/7
22.01.2025

Քննարկվել են ՀՀ ՏԿԵՆ-ի և ՊԳԿ-ի միջև ընթացիկ համագործակցության հարցեր

Քննարկվել են ՀՀ ՏԿԵՆ-ի և ՊԳԿ-ի միջև ընթացիկ համագործակցության հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՊԳԿ-ի միջև ընթացիկ համագործակցությանը և վերջինիս ընդլայնման հարցերին:

Խուդաթյանը հատուկ ընդգծել է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման (LEAD)» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Տավուշի, Լոռու, Շիրակի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը:

Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում տեղական ակտիվ խմբերի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր։

Ռայմունդ Յելեն ներկայացրել է կազմակերպության գործողությունների ծրագիրը 2024-2025 թվականների համար, որում կարևոր ուշադրություն է դարձվում համայնքների ներառական և կայուն զարգացման խթանմանը՝ սննդի նկատմամբ զգայուն և կանաչ ագրոբիզնեսների ու արժեշղթաների զարգացման միջոցով, ինչպես նաև ազգային մակարդակում ագրոպարենային համակարգերի քաղաքականությունների և թվայնացման հնարավորությունների ամրապնդմանը:

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել