Լրահոս 24/7

ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել. Արարատ Միրզոյան

ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:


Նախարարի խոսքով այս փաստաթղթի ստորագրման արդյունքում մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք սովորական աչքի համար միգուցե տեսանելի չեղան։

«Մի խումբ մարդիկ ասացին փրկվեցինք, վերջ։ Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու ընդհանրապես պետք չէ փրկիչներ ման գալ։ Ինչպես առաջ պետք չէր փրկիչներ ման գալ հյուսիսում, այնպես էլ հիմա պետք չէ փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում կամ որևէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս այնպես պետք է անենք, որ և փրկվենք, և զարգանանք, և ամրանանք»,– հայտարարեց Միրզոյանը։


Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն ԱՄՆ հետ տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն ձևաչափ է ունեցել, որն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի միջոցով։

Ըստ նրա ՀՀ իշխանությունները միշտ ասել են, որ այդ հարաբերությունները բարձրացնելու են մեկ մակարդակ ավելի ռազմավարական գործընկերության, որի մասին էլ հենց ԱՄՆ հետ ստորագրված վերջին փաստաթուղթն է։


Միրզոյանի խոսքով մարդկանց մյուս խումբն էլ ասում է, որ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթուղթը ռազմական դաշինք է, որն ընդհանրապես այդպես չէ։ Ամենատարօրինակը, ըստ նրա, մյուս խումբ մարդիկ են, որ ասում են Թեհրանն ու Մոսկվան մեզ սրա համար պատժելու են։


ՀՀ նկատմամբ դիրքորոշման մեղմացում է. Միրզոյանը` Մեծ Բրիտանիայի հայտարարության մասին
«Մեզ առաջնորդում է Հայաստանի Հանրապետության շահն ու բացառապես ՀՀ-ի շահը։ Մենք սուվերեն երկիր ենք և բոլոր երկրների հետ էլ ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները, ու մենք ենք որոշում՝ ում հետ և ինչքան։ Ում հետ էլ ունենք վատ հարաբերություններ, փորձում ենք կարգավորել դրանք, և կրկին մեզ առաջնորդում է միայն ՀՀ-ի շահը։ Մեր բոլոր ընկերները, ովքեր հարգում են մեր ինքնիշխանությունը, թող որ հարգալից մոտենան նաև մեր այս դիրքորոշմանը»,– ընդգծեց նախարարը։
Նա կոչ արեց բալանսավորված, նորմալ չափի մեջ, կշռադատված, դանդաղ, բայց վստահ քայլերով գնալ առաջ։

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

12 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

35 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

52 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago