Լրահոս 24/7
23.01.2025

Առաջ գնալու, զարգանալու փոխարեն` հետ

Առաջ գնալու, զարգանալու փոխարեն` հետ

Արտաշես Մարտիրոսյանը գրել է.

«Առաջ գնալու, զարգանալու փոխարեն հետ, դեպի կանխիկով գործարքներ՝ անգրագետ մասնագետների մշակած անոռուգլուխ գործիքակազմի պատճառով։

Վարչապետը կառչել է բարդացված, թերի, վաղաժամ և անիմաստ համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգին։
Նա որոշեց ցույց տալ, թե “որքան հեշտ է հայտարարագիր լրացնում”։

Վարչապետը ՍՏՈՒՄ Է։ Քանի որ հիմնական խնդիրը ոչ թե տվյալների լրացման մեջ է, այլ ID քարտ ստանալու, առանձին SIM քարտի ձեռքբերման և էլեկտրոնային ստորագրության գրանցման գործընթացներում։ Այս ընթացակարգերը կազմում են հայտարարագրման գործընթացի 99%-ից ավելին։
Իսկ վարչապետը արդեն այս ամենն ունի, ու զարմանում է, թե որքան հեշտ է ամեն ինչ։

Կառավարությունը չի ապահովել ID քարտ արագ ստանալու հնարավորություն։ Անհրաժեշտ է գրանցվել ընդունելության համար՝ նվազագույնը մեկ ամսվա հերթ կանգնելով, ապա վճարել 3000 դրամ, սպասել ևս 21 օր։
Հետո գործընթացը բարդացրել են բջջային օպերատոր այցելությամբ՝ առանձին SIM քարտ ստանալու և այն ID քարտին կցելու միջոցով։
Այդուհետև անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային ստորագրություն ինչ որ կիսապետական գրասենյակի միջոցով՝ վճարելով ևս 3000 դրամ։ Բայց այդ գումարն ոչինչ է՝ համեմատած գրանցման խառնաշփոթի հետ։
Եվ միայն դրանից հետո կարող եք այցելել հարկայինի կայք, ստեղծել հաշվառման գրառում և լրացնել հայտարարագիրը։

Հիմա պատկերացրեք, որ այս ամբողջ գործընթացը պետք է անցնի մոտ կես միլիոն քաղաքացի։ Պետությունը կստանա հսկայական քանակությամբ տվյալներ, 3-6 միլիարդ դրամ միայն վճարումների հաշվին (չհաշված սպասվող տուգանքները), իսկ քաղաքացիների ժամանակի հսկայական կորուստները մեր պաշտոնյաներին չեն հետաքրքրում։

Ինչո՞ւ հնարավոր չէ հայտարարագիր հանձնել թղթային տարբերակով։ Ի՞նչ է նշանակում այս հիվանդագին երևակայությունում ծնված նորարարությունը։
Զարգացած բոլոր երկրներում, որոնց օրինակ բերելը սիրում է վարչապետը, նման հնարավորություն կա։ Տպեցիք, լրացրեցիք, ուղարկեցիք փոստով։ Ինչո՞ւ տանջել մարդկանց սեփական հիմարությամբ։

Ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր 60-70-80-90 տարեկան են և չեն կարողանում համակարգչով աշխատել, էլ չեմ ասում էլեկտրոնային ստորագրություն ստանալու մասին։
Ի՞նչ անեն նրանք, ովքեր, օրինակ, Հայաստանում չեն։ Ինչո՞ւ չեն կարող գործընթացն անցնել հեռավար։ Իսկ որտե՞ղ է առաջադիմության ձգտումն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։

Ինչո՞ւ վարչապետը ինքը չանցնի գործընթացը՝ ID քարտ և SIM քարտ անձամբ ստանալու համար։ Փորձի մաքրության համար։ Գրանցվի անձնագրային բաժանմունքում, հերթ կանգնի, այցելի բջջային օպերատորին, անձամբ վճարի տուրքերը։ Եվ հետո միայն մեկնաբանի, թե որքան հեշտ է։ Կամ գուցե՞ նրա ժամանակն արժեքավոր է, իսկ մերինը՝ ոչ»։

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել