Լրահոս 24/7

ՀՀ-ի համար պատմական է լինելու դեպի Եվրոպա գնալու որոշումը. Լատվիայի ԱԺ նախագահ

Հայաստանն ընթանում է նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական երկրները: Այս մասին Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան՝ նշելով, որ Լատվիան ԵՄ անդամ է արդեն ավելի քան 20 տարի:

«Հետ նայելով՝ տեսնում ենք, որ բավականին հեռահար և ճիշտ որոշումներ ենք կայացրել: Այսօր տեսնում ենք այդ որոշումների արդյունքները: Ոչ ոք այլևս չի էլ կասկածում այս արդյունքների, այս որոշումների հարցում: Այս որոշումները կարևոր են ձեր երկրի համար ևս, որովհետև սա որոշիչ պահ է, պատմական որոշում է լինելու՝ որոշում դեպի ԵՄ-ի հետ ինտեգրում: Տարիներ անց դուք հետ կնայենք որոշումներին, որոնք կկայացնեք այսօր և ավելի լայն կտեսնեք ապագան: Հստակ է, որ դուք ցանկանում ենք նույն ճանապարհով ընթանալ, ինչ ժողովրդավարական երկրները, բարգավաճ երկրները: Սա շատ կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար»,- ասել է նա:

Լատվիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Եվրոպայում լինելը բազմազան հնարավորություններ է տալիս: Ձեռներեցները հնարավորություն կունենան ԵՄ շուկայի մաս կազմել, ազատ տեղաշարժվել, կստեղծվեն շատ այլ հնարավորություններ:

«Արժե հանուն դրանց ջանալ ու այս ճանապարհը հարթել»,- ասել է նա՝ Հայաստանին հաջողություն մաղթելով ժողովրդավարություն տանող ճանապարհին:

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

9 minutes ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

19 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

19 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

19 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

20 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

21 hours ago