Լրահոս 24/7

Քննարկվել են աղետների վերլուծության վերաբերյալ հարցեր

Հունվարի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ընդունել է ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությանը։


Փրկարար ծառայության տնօրենը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարձր գնահատելով Փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Կամո Ցուցուլյանն անդրադարձել է համատեղ իրականացվող ուսումնավարժանքների արդյունավետությանը, Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության առաջնահերթություններին և ճգնաժամային հաղորդակցության բարելավմանը։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է վտանգների և ռիսկերի կառավարման փուլում միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը կարևորել է գործընկերների հետ բաց հաղորդակցությունը, նշել, որ համագործակցության արդյունքում շարունակաբար զարգանում են նաև ազգային գվարդիայի անձնակազմի կարողությունները։

Անդրադառնալով Աղետների կառավարման ճգնաժամային կենտրոնի աշխատանքին՝ Մայքլ Վեներդին ներկայացրել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու և միջոցառումները համակարգելու վերաբերյալ սեփական փորձը։

Քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

Թիվ 1

Recent Posts

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

6 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

19 hours ago