

2024 թվականի դեկտեմբերի 12-13-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ և կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են տարվա ամենանշանավոր միջոցառումներից մեկին՝ Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։
400 000 բնակչություն ունեցող Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող կրիպտո և գեյմինգ տեխնոլոգիական կենտրոն և իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Այս տարվա մրցանակաբաշխությունն իր մասշտաբներով գերազանցել է նախորդ բոլոր մրցանակաբաշխությունները, քանի որ այս տարի ներկայացվել են հարյուրից ավելի բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա գրված խաղեր։
Միջոցառման սկզբում Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանը ներկայացրել է Ortak NFT marketplace-ի նորարարությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 600 հյուր աշխարհի տարբեր երկրներից: B.F.T.H. Arena Awards-ն լուրջ հնարավորություն է առցանց խաղեր ստեղծողների, դիզայներների, սկսնակ և փորձառու մասնագետների համար: Շահած միջոցներն ուղղվում են հաղթող նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելուն:
Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում լավագույններն ստացել են իրենց մրցանակները։
Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաև PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս դասի բնակարանն էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի և Ortak NFT marketplace-ի հետ համատեղ:
Հյուրերին անակնկալ ելույթով զարմացրել է 2000-ականների գերաստղ Անասթեյշան:
Մրցանակաբաշխությանը հանդես է եկել մեծ ճանաչում ունեցող DJ Martin Garrix-ը, որը գլխավորում է ամենամյա TOP 100 DJ ցանկը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…