Լրահոս 24/7
25.01.2025

Այս փոփոխությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար

Այս փոփոխությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․

«ԱՄՆ պետքարտուղարության՝ օտարերկրյա օգնության ծրագրերի կասեցման և նոր նախաձեռնությունների դադարեցման մասին որոշումը վկայում է Ամերիկայի արտաքին քաղաքականության սկզբունքային վերաիմաստավորման մասին, որի հիմքում դրվում է ազգային շահերի գերակայությունը: Այս քայլը հետևում է նախագահ Թրամփի՝ օտարերկրյա զարգացման աջակցությունը 90 օրով դադարեցնելու մասին գործադիր հրամանին, որը նպատակ ունի գնահատելու այդ աջակցությունների համապատասխանությունը և արդյունավետությունը ԱՄՆ-ի ռազմավարական առաջնահերթություններին:

Աշխարհի ամենախոշոր դոնոր երկիրը լինելով՝ Միացյալ Նահանգները 2023 թվականին ծախսել է 68 միլիարդ դոլար միջազգային օգնության վրա: Այս քաղաքական վերաիմաստավորումը ներառում է ինչպես զարգացման, այնպես էլ ռազմական աջակցության ծրագրերը՝ բացառություններ սահմանելով միայն արտակարգ պարենային օգնության և Իսրայելի ու Եգիպտոսի ռազմական ֆինանսավորման համար: Ամերիկայի ձայնի փոխանցմամբ, այս փոփոխությունները չեն ազդի Ուկրաինայի ռազմական օգնության մատակարարումների վրա:

Սույն որոշումը արտացոլում է արտաքին քաղաքականության նոր ուղղվածությունը, որը նախագահ Թրամփը հստակ ձևակերպել է երեք հիմնարար հարցերով. արդյո՞ք տվյալ քաղաքականությունը Ամերիկան դարձնում է ավելի անվտանգ, ուժեղ և բարեկեցիկ: Պետքարտուղարությունը վերակազմավորվում է դառնալու համար ավելի ճկուն, արդյունավետ և կենտրոնացած՝ հեռացնելով այն առաջնահերթություններն ու գործելակերպերը, որոնք չեն բխում ազգային շահերից: Այս նպատակով առանձնացվել են մի շարք ռազմավարական ուղղություններ՝ առաջնային դարձնելով սահմանների պաշտպանությունը, ապօրինի միգրացիայի կանխումը և ներգաղթյալների հայրենադարձությունը: Բացի այդ, չեղարկվել են կառավարական «DEIA» ծրագրերը, ինչպես նաև դադարեցվել է քաղաքական և մշակութային հարցերով նախաձեռնությունների ֆինանսավորումը, որոնք կարող են ներքին պառակտում առաջացնել կամ միջազգային գործընկերների դժգոհությունը հարուցել:

Միևնույն ժամանակ, պետքարտուղարությունը նոր մոտեցում է որդեգրել տեղեկատվության ազատության հարցում՝ խուսափելով այնպիսի ծրագրերից, որոնք կարող են սահմանափակել ամերիկացիների խոսքի ազատությունը: Փոխարենը, դիվանագիտությունը կկենտրոնանա «գրոհող քարոզչության» դեմ պայքարի վրա՝ հիմնվելով Ամերիկայի որպես արդար, բարեկեցիկ և կայուն պետության կերպարի վրա: Էներգետիկ քաղաքականության ոլորտում նոր քաղաքականությունը շեշտադրում է ամերիկյան էներգետիկ գերակայության վերականգնումը, որը պետք է տեղի ունենա շրջակա միջավայրի պահպանության հիմնավոր սկզբունքների շրջանակներում:

Այս փոփոխությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար՝ որպես ԱՄՆ օտարերկրյա օգնության շահառու: Չնայած պարզ չէ, թե արդյոք կասեցումը անմիջականորեն կանդրադառնա Հայաստանի վրա, անհրաժեշտ է հաշվի առնել, որ համաշխարհային աշխարհաքաղաքական իրողությունները գնալով դառնում են ավելի անկանխատեսելի: Սա պահանջում է Հայաստանից առավելագույն ճկունություն, նախաձեռնողականություն և հետևողական դիվանագիտական աշխատանք:

Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան, դիտարկվելով որպես մեկ աշխարհաքաղաքական միավոր, կարող են դառնալ առանցքային հարթակ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը սահմանափակելու և նրանց միջին միջանցքից դուրս թողնելու համար։ Միջին միջանցքը՝ որպես տրանսպորտային և տնտեսական ուղի, որը անցնում է Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Հարավային Կովկասով և Եվրոպայով, ունի բացառիկ նշանակություն՝ Արևելքը Արևմուտքի հետ կապող ռազմավարական գոտու համատեքստում։ Այս միջանցքը կարող է դառնալ ԱՄՆ-ի համար ռազմավարական գործիք, որը թույլ կտա շրջանցել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը, ինչպես նաև նվազեցնել Ռուսաստանի էներգետիկ գերակայությունն ու Իրանի մասնակցությունը տարածաշրջանային կապուղիներում:

Հայաստանը, իր ռազմավարական դիրքով, այս համատեքստում կարող է հանդես գալ որպես կարևոր գործընկեր ԱՄՆ-ի համար՝ խթանելով տարածաշրջանային կայունությունը, էներգետիկ փոխկապակցվածությունը և տնտեսական զարգացման ծրագրերը։ Միաժամանակ, Հարավային Կովկասում բախումների վտանգը ոչ միայն սպառնում է տարածաշրջանային կայունությանը, այլև հակասում է ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերին՝ հաշվի առնելով Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ազդեցության չեզոքացման անհրաժեշտությունը։

Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խորացումը՝ ընդգծելով դրա հիմնավորումը ոչ միայն բարեկամական հարաբերությունների վրա, այլև երկկողմանի շահավետության վրա: Անհրաժեշտ է ներկայացնել, որ Հայաստանի տարածաշրջանային կայունության պահպանման ներուժը բխում է նաև ԱՄՆ-ի ռազմավարական շահերից: Հայաստանն իր հերթին պետք է առավելագույնս օգտագործի այս իրավիճակը՝ ամրապնդելով իր դերն միջին միջանցքի տնտեսական և քաղաքական զարգացումների մեջ և ներկայացնելով իրեն որպես տարածաշրջանային խաղաղության և Արևմուտքի շահերի կարևոր երաշխավոր։
Հ

ետևաբար, Հայաստանի կառավարության համար կարևոր է հետևողական աշխատանքը՝ բանակցությունների, տնտեսական նախաձեռնությունների առաջմղման և տարածաշրջանային խաղաղության ապահովման ուղղությամբ։ Սա կարող է ամրապնդել Հայաստանի դիվանագիտական դիրքերը, ինչպես նաև նպաստել օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որն էական նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ շահերի համար»։

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել