

Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ Գազայում հրադադարը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 18-ը: Իսրայելում Նաթանյահուի կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գերեվարվածների եւ պատանդառվածների հարազատները պահանջում են հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնություններին եւ վերադարձնել բոլոր պահվող անձանց:
Ըստ պայմանավորվածության, Իսրայելն իր մեկ քաղաքացու դիմաց բանտից ազատ է արձակում երեսուն պաղեստինցու, իսկ եթե ազատ արձակվող իսրայելցին կին է, ապա նրա փոխարեն վերադարձվում է հիսուն պաղեստինցի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Իսրայելի բանտերում պատիժ են կրում Պաղեստինի ազատագրման եւ անկախ պետականության ստեղծման զինված պայքարի մասնակիցներ: Իսրայելական օրենքներով նրանք ահաբեկիչներ են:
Բայց ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքական ընդդմիությունը Նաթանյահուին մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ կապիտուլյացիոն գործարք կնքելու մեջ, իսկ հանրային լայն խավերը՝ պահանջում, որ նա հանուն պատանդ պահվող իսրայելցիների մինչեւ վերջ հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնությանը:
Իսրայելի քաղաքական շրջանակներում «ռումբի պայթյունի» էֆեկտ է թողել տեղեկատվությունը, որ բանակը բացել է անցակետերը եւ Գազայի հյուսիսային հատվածից բռնատեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ վերադառնում են իրենց բնակության նախկին վայրերը:
Ավելի վաղ արեւմտյան մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը Եգիպտոսին եւ Հորդանանին խնդրել է ապաստան տալ պաղեստինցի փախստականներին: Եգիպտոսը եւ Հորդանանը պաշտոնապես մերծել են Վաշւնգտոնի առաջարկությունը եւ պնդել, որ Գազայից հեռացած բոլոր պաղեստինցիները պետք էվերադառնան իրենց հայրենիք:
Գազայի հատվածում պաղեստինցի մեծաքանակ բնակչության առկայությունը հարեւան արաբական երկրներին եւ Թուրքիային հնարավորություն են տալիս մարդասիրական օգնություն ցուցաբերելու անվան տակ ընդգրկվել քաղաքական գործընթացներում:
Անցյալ շաբաթ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո Էրդողանը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի պարտվել»: Գազայում ավելի քան հիսուն հազար պաղեստինցի է սպանվել, բայց իրավա-քաղաքական առումով, իրոք, ՀԱՄԱՍ-ը չի պարտվել:
Իսրայելում աճում է դժգոհությունը, քաղաքական ընդդիմությունը պահանջում է բարձրագույն զինվորականության եւ կառավարության հրաժարականը: Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ Հալեւին արդեն խոստովանել է թերացումը եւ խնդրել, որ մարտի 6-ին ազատվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ նման հայտարարություն արել է Իսրայելի ռազմական հետախուզության պետը: Ակնկալվում է, որ հրաժարական կտա նաեւ «Մոսադի» տնօրեն Բերնեան: Ավելի քան տասնհինգ ամիս տեւած պատերազմում Իսրայելը հազարավոր մարդկային կորուստներ է ունեցել: Պատերազմը սրել է նաեւ սոցիալական իրավիճակը:
Մեծ հաշվով այդ զրկանքները ոչ թե լուծել են ՀԱՄԱՍ-ի հարցը, այլ ավելի ակտուալացրել: Ահաբեկչական համարվող կազմակերպության հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի եւ Իսրայելի պաշտոնական ներկայացուցկիչները:
Ընդ որում, ՀԱՄԱՍ-ին հաջողվել է համաձայնագրից հանել այն կետը, ըստ որի այդ կազմակերպությունը հետագա քաղաքական կարգավորումների սուբյեկտ չի կարող լինել:
Քաղաքական առումով ստեղծված իրավիճակը բավական դիպուկ է գնահատել Իսրայելի անվտանգության նախկին նախարար Իտամար Բեն-Գվիրը. «Երբ չկա լիակատար հաղթանակ, համաձայնությունը վերածվում է կապիտուլյացիայի»:
Մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուի կառավարությունը կհաղթահարի ներքաղաքական փորձությունը: Բայց ո՞վ կհաղթի նոր ընտրություններում: Եթե իշխանությունն անցնի աջ ծայրահեղականներին կամ պաշտոնանկման սպառնալիքի ներքո Նաթանյահուն փորձի չեղարկել ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվածությունները, ապա Մերձավոր Արեւելքը կկանգնի լայնածավալ պատերազմի շեմին: ՀԱՄԱՍ-ի «հաղթանակն», ընդհակառակը, պաղեստինյան խնդրի քաղաքական կարգավորման որոշակի հնարավորուն է։
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…