Լրահոս 24/7

Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին:

Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին:

Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում արյան այլ բանկերի համար։

Նշվել է, որ «Արյան բանկ»-ի վերակառուցումը, ընդլայնումը և վերազինումը նպատակ ունի բարելավելու հանրապետությունում բնակվող և արյան փոխներարկման կարիք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Այն հնարավորություն է տալիս ընդունել ավելի մեծ քանակով դոնորների։ Նշվել է նաև, որ 2023 թ. կենտրոնին միացել են մարզային արյան կայանները և ստեղծվել է միասնական արյան ծառայություն, որի նպատակն է ստեղծել ընդհանուր արյան բաղադրամասերի որակ և հեշտացնել արյան բաղադրամասերի շարժը կայանների միջև։

Ըստ պատասխանատուների՝ այժմ արյան դոնորների շարժը կառավարվում է էլեկտրոնային «Արմեդ» համակարգի միջոցով: Արյան բաղադրամասերի շարժի կառավարման և հսկման համակարգի ներդրումը նախատեսված է այս տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև արյան բաղադրամասերի ռեզերվների ստեղծում բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ իրականացվում են արյան փոխներարկումներ։ Այս նախաձեռնության արդյունքում հիվանդների հարազատները կազատվեն արյան տեղափոխման հետ կապված անհանգստություններից, ինչն էապես կբարելավի գործընթացի կազմակերպվածությունն ու օպերատիվությունը։

«Արյան բանկ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago