Լրահոս 24/7
28.01.2025

Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է

Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է

Այսօր Հայկական բանակի կազմավորման 33-ամյակն է։

1992 թվականի հունվարի 28-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը։

Իր հարցազրույցներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ բանակի ստեղծման հիմքերը դրվել են ավելի վաղ՝ 1990 թվականի օգոստոսից։ Այն ժամանակ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին։

Նախարարների խորհրդի որոշմամբ ՆԳ նախարարությանն առընթեր ստեղծվել էր հատուկ ստորաբաժանում՝ կամավորության սկզբունքով։ Սա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը։ Ինքնապաշտպանական խմբերը շատ արագ վերածվեցին կազմավորված բանակի։

Ձևավորվող Հայկական բանակի առաջին գործողություններից էր Հայոց ազգային բանակի՝ ՀԱԲ-ի զինաթափումը։ ՀԱԲ-ը քաղաքական-ռազմական խմբավորում էր, որ փորձում էր չենթարկվել հիմնադրվող պետության օրենքներին։ 1990 թվականի օգոստոսի 29-ին Գերագույն խորհրդի նախագահ և երկրի փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ՀԱԲ-ը զինաթափվեց։

1990 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ։ Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվելու կառույցին։ Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարք էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստեղծումից հետո արդեն նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ստեղծվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը։ 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստան ժամանեց խորհրդային բանակի 56-ամյա գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և միանգամից նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար։

«Բանակում անհրաժեշտություն էր ծագել նաև կատարել կադրային փոփոխություններ։ Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, որ ինքը այլևս ի վիճակի չէ իրականացնել այդ նոր խնդիրները և կամովին, իր խնդրանքով, այդ պաշտոնը զիջեց ավելի պրոֆեսիոնալների։ Մենք հրավիրեցինք երկու չափազանց հմուտ զինվորականների՝ գեներալ-լեյտենանտներ Տեր-Գրիգորյանցին և Անդրեասյանին, որոնք այսօր ամբողջությամբ զբաղված են մեր բանակի կազմավորման հարցերով»,- պատմում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իսկ արդեն 1992 թվականի մայիսին անցկացվեց անկախ Հայաստանի պատմության առաջին զորակոչը՝ հանրապետության ողջ տարածքում, ինչը բանակը համալրեց ժամկետային զինծառայողներով։ Եվ հենց այս զինծառայողների ուսերին պետք է դրվեին Արցախյան պատերազմի ամենափայլուն հաղթանակները, Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը և Ադրբեջանին զինադադար պարտադրելը։

Հայկական բանակին էր վիճակված հաղթանակ կերտել Արցախյան առաջին պատերազմում, նաև՝ անցնել կազմավորման երկարատև ու դժվարին ուղի։

Լրահոս
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․ Աբրահամյան