

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Նա ասել է, որ Անկարան իր հովանավորությամբ ավելի քան տասը տարի գործած ռազմական խմբավորումներին, որոնց թիվը կազմում է մոտ յոթանասուն հազար, հորդորել է լիովին անցնել Սիրիայի նոր իշխանությունների քաղաքական ենթակայությանը եւ այդ երկրի զինված ուժերի մաս կազմել:
Տեղեկություններ կան, որ Սիրիայի կազմավորվող զինված ուժերում պատասխանատու պաշտոնների են նշանակվում նաեւ թուրք բարձրաստիճան զինվորականներ: Այս ֆոնին Բաքվի մամուլը տեղեկություն է տարածել, որ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Միրզոեւը թուրք զինվորականների ուղեկցությամբ եղել է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին:
Միրզոեւի Թուրքիա այցը որոշ առումով նման է «ստուգատեսի»: Ադրբեջանում արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսում են, որ նա «կնշանակվի պաշտպանության նախարար»: Ըստ երեւույթին, այդ լուրերը հիմնազուրկ չեն: Միրզոեւը զինվորական կրթություն է ստացել Թուրքիայում: Որոշ տեղեկություններով՝ նա Թուրքիայում «ծառայողական փորձաշրջան է անցել», որից հետո նշանակվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զորամիավորման հրամանատար:
Միրզոեւի այցը Սիրիայի հետ Թուրքիայի սահման դիտարկվում է որպես քրդական ինքնավարության դեմ հավանական պատերազմին Ադրբեջանի մասնակցության մասին ազդակ: Դա միանգամայն հնարավոր է: Եւ խնդիրն այն չէ, որ Թուրքիան ռազմական աջակցության կարիք ունի: Քրդական հարցում Բաքվի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ եղել են եւ մնում են: Սիրիայի հյուսիս-արեւլքում քրդերի դեմ ռազմական գործողություններին ադրբեջանական թեկուզ մեկ վաշտի մասնակցությունը քաղաքական առումով կնշանակի, որ Էրդողանը «վերջնականապես կոտրել է» Ալիեւին:
Բայց խնդրի եւս մեկ, թերեւս՝ ավելի կարեւոր կողմ կա. Սիրիայում «քաղաքացիական», իրականում՝ Թուրքիայի հովանավորությամբ Բաշար Ասադի դեմ պատերազմի սկզբից ի վեր տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հայտնվել են Սիրիայի հյուսիսում եւ զինվորագրվել «սրբազան պայքարին»: Նրանց մի մասը կռվել է «Իսլամական պետության» զինառյալների շարքերում: Ոչ ոք չի կարող ստույգ ասել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի նշած յոթանասուն հազար զինառյալներից քանի՞սն են ադրբեջանցի: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Միրզեւն այդ հարցը քննարկե՞լ է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը:
Ամենայն հավանականությամբ, Միրզոեւը ոչ թե Սիրիայի հետ Թուրքիայի սահման, այլ՝ թուրք բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է Սիրիայի հյուսիսային շրջաններ: Անցած տարիներին Բաքվում «ապօրինի զինված խմբավորումներին անդամակցելու, նրանց շարքերում մարտական գործողությունների մասնակցելու» մեղադրանքով մի քանի անձ ազատազրկման է դատապարտվել:
Որտե՞ղ եւ ի՞նչ կազմավորումների շարքերում են նրանք կռվել՝ ադրբեջանական կողմը մանրամասնություններ չի հայտնում: Ավելի հաճախակի են Սիրիայից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության մասին տեղեկությունները: Դատելով հրապարակումներից, խոսքը բացառապես կանանց եւ երեխաների մասին է: Ըստ երեւույթին, նրանք Թուրքիայի հովանավորած զինված խմբավորումներին անդամակցած ադրբեջանցիների ընտանիքի անդամներ են:Այդ խնդիրը լուրջ բարդություն է Ադրբեջանի իշխանությունների համար: Եթե տեղի ունենա զանգվածային հայրենադարձություն, ապա Բաքուն կբախվի արմատական իսլամականության տարածման սպառնալիքի: Ըստ էության, դա է պատճառը, որ Ալիեւը փակ է պահում նաեւ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը: Նրա համար հաջողություն կլիներ, եթե Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում գտնվող տասնյակ հազարավոր ադրբեջանցի զինառյալներն ինտեգրվեին Սիրիայի նոր իշխանությունների կողմից Թուրքիայի հովանավորությամբ կազմավորվող զինված ուժերին եւ այդ երկրի քաղաքացիություն ստանային:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…