«Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն և Փարիզ։ Նախատեսվում է, որ թռիչքները կիրականացվեն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։
Հիշեցնենք, որ հաջորդ տարի հայկական ավիաշուկայում կգործի իռլանդական «Ռայն էյր» բյուջետային ավիաընկերությունը, որը մտադիր է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել։ Ի դեպ, այս լոուքոսթերը ևս էժան գնով թռիչքներ կիրականացնի»։