

Ռուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում, Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել պաշտոնական Մոսկվայի հասցեին` հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ռուս խաղաղապահների Արցախում տեղակայելուց հետո, դիվանագիտական բեռի անվան տակ, ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ճիշտ է` մեղադրանք այն համատեքստում է, որ ՌԴ «մեղավորությունը» դեպի Արցախ այդ ապրանքների մուտք գործելն է, սակայն համատեքստում կարելի է կարդալ, որ դա հենց ՌԴ նախաձեռնությամբ է եղել:
Սա մեզ համար բավականին ուշագրավ թեմա է ոչ այնքան ռուս-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների, որքան 2020-23 թվականներին, ՌԴ-ի` Արցախին նկատմամբ դրսևորած հնարավոր աջակցության համատեքստում, ինչը դեռ պետք է ամբողջությամբ հասկանալ:
Ավելի վաղ էլ, Բաքվից մեղադրանք էր հնչել Ադրբեջանում գործող «Ռուսական տան» հասցեին, որին վերագրեցին ՌԴ հետախուզական աշխատանքների գործառույթ:
Հիշեցնեմ, որ երկու երկրների միջև վերջին քաղաքական, տեղեկատվական փոխհրաձգության առիթը ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի` ՌԴ օդային տարածքում վթարն էր, որի թեման դեռ երկար ժամանակ նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում:
Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի:
Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան և գործում են ըստ ավանդական քաղաքական գծի, որն այս փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ, առավել ևս` դաշնակցային, չի ենթադրում»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…