Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։
«Հանդիպման ընթացքում քննարկվեց հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը և Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորություններին»,-գրել է նա սոցցանցի իր էջում։