

Հունվարի 22-24-ը տեղի է ունեցել աղետների կառավարման կարողությունների զարգացման թեմայով եռօրյա սեմինար, որին մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Սեմինարին ներկա էին ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի և Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի փորձագետներ և ներկայացուցիչներ ՆԳ նախարարությունից ու շահագրգիռ այլ գերատեսչություններից։
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը կարևորել է ԱՄՆ Կանզաս նահանգի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, մասնավորապես, ՆԳՆ Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործման ուղղությամբ ունեցած դերակատարումը։
Մայքլ Վեներդին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ նման հանդիպումները համագործակցության ամրապնդման համար կարևոր խթան են:
Սեմինարի ընթացքում քննարկվել են աղետների կառավարման ռազմավարության գերակա ուղղությունները, ներկայացվել է կատարված աշխատանքներում տեղական և ամերիկյան փորձի կիրառումը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ճգնաժամային հաղորդակցության ու իրազեկման մեխանիզմներին և վաղ ազդարարման համակարգերի արդիականացման, աղետների ռիսկերի պլանավորման, GIS համակարգերի կիրառման հարցերին։
Ավարտին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը սեմինարի մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։
Եռօրյա սեմինարը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից:
Սեմինարը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնում ձևակերպված ռազմավարական գործընկերության կարևորությունը հատկապես աղետների կառավարման ոլորտում՝ նպաստելով փորձի փոխանակմանը և ռազմավարությունների զարգացմանը։
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…