Լրահոս 24/7
29.01.2025

Հայկ Մարությանը մանիպուլացնում է․ մեկ ուղղության համար 300 դրամ արժեքով ուղետոմս չկա. FIP

Հայկ Մարությանը մանիպուլացնում է․ մեկ ուղղության համար 300 դրամ արժեքով ուղետոմս չկա. FIP

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, նշել է․ «Սա նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում: Բայց եկեք չմոռանանք, ինչից էր ամեն ինչ սկսվել: Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ: Հիմա հայտարարում են 150 դրամ»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ուղևորատոմսերի համար առաջարկվող արժեքները և պարզել, որ Հայկ Մարությանի հայտարարությունը սխալ է ու մանիպուլյատիվ:

Իրականում, քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղևորության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանու փետրվարի 11-ի հերթական նիստի ժամանակ առաջարկվելու է փոփոխել և դարձնել 180 րոպե:

Ուղևորատոմսերից այս տարբերակի մասին Երևանի քաղաքապետը ասել էր, որ 300 դրամանոց տոմսով քաղաքացին կարող է մի քանի տրանսպորտից օգտվել մոտ մեկ ու կես ժամում, քանի որ բարեփոխումների շրջանակում տրանսպորտային գծերի քանակը նվազելու է։ «Դու կրկնակի չես վճարում, եթե ավտոբուս ես փոխում, էականորեն մեր գծերի քանակը նվազում է: Երևան քաղաքում մենք մոտավորապես 40-45 ուղղություն ենք ունենալու, որով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները»,- 2024-ի նոյեմբերի 4-ին հայտարարել էր Ավինյանը։

Ինչ վերաբերում է առաջարկվող նոր փոփոխություններին, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են, մասնավորապես՝

10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Մեկ ուղղության համար 150 դրամ արժեքով ուղետոմսը առաջարկվող տարբերակների մեջ նոր է լինելու։ Բացի այդ, քաղաքային իշխանությունները հունվար–փետրվար ամիսների համար գնված կամ գնվող մեկամսյա փաթեթի ժամկետը նախատեսում են երկարացնել՝ 30 օրվա փոխարեն դարձնելով 60 օր։ Հունվարի 28-ին ազդարարված այս փոփոխությունները Երևանի ավագանին կքննարկի հունվարի 31-ին կայանալիք արտահերթ նիստում։

Այսպիսով, Հայկ Մարությանի պնդումը, թե քաղաքային իշխանությունը հայտարարել էր 1 ուղևորության համար 300 դրամ, մանիպուլյատիվ է և իրականությանը չի համապատասխանում: Բանն այն է, որ քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղղության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանին ծրագրում է դարձնել 180 րոպե:

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել