Լրահոս 24/7

Օվերչուկը՝ Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպման մասին

«Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին և պատրաստ է կողմերի խնդրանքի դեպքում քարտեզագրական նյութեր տրամադրել»․ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել երկրներին՝ հիմնվելով նմանաբնույթ աշխատանքի իր մեծ փորձի վրա, այդ թվում՝ հենց Ադրբեջանի հետ:

«Ռուսաստանն ունի համապատասխան քարտեզագրական նյութ, որն անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել մասնակից կողմերի հարցումներով», – հավելել Է Օվերչուկը:

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «կառուցողական աշխատանք» է ընթանում։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, որոնք նաև զբաղվում են սահմանային հարցերով, «ծանոթացել են եռակողմ հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ»․

«Ես գիտեմ, որ նրանց միջև լավ աշխատանքային շփում է հաստատվել, և դա արդեն շատ մեծ արդյունք է՝ հաշվի առնելով, որ այդ երկրների միջև դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկան, և խաղաղության պայմանագիր չի ստորագրվել», – ընդգծել է ՌԴ փոխվարչապետը:

Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին՝ Օվերչուկը նշել է, որ ֆորմալ առումով այն ոչ ոք չի դադարեցրել։

«Պարբերաբար շփվում ենք, բայց ոչ թե եռակողմ ձևաչափով, այլ՝ դեմ առ դեմ», – պարզաբանել է նա:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago