Լրահոս 24/7

Հայ ժողովրդի դատի պաշտպանության ճանապարհը մեկն է՝ հասնել իրավական վճռի կայացման

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությու՞ն է: Այո: Իսկ ո՞վ է Թուրքիային Միջազգային քրեական դատարան տարել, որտե՞ղ է ՄՔԴ կայացրած վերդիկտը: Չկա՞ նման հնարավորություն: Իսկ Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի վճիռն առ ոչի՞նչ է: Հայ ժողովրդի դատի պաշտպանության ճանապարհը մեկն է՝ հասնել իրավական վճռի կայացման: Մնացածը գթասրտություն է, ցավակցում կամ անգամ ապրումակցում, բայց դրանք բարոյական կատեգորիաներ են, որ թուրքական ցինիզմի դեմ անզոր են: Թուրքիան այդ հարցում Զիմզիմովի նման է խոսում. «Բարաթը բի, փուղը տամ»: Որտե՞ղ է «բարաթը», ո՞վ պիտի գտնի եւ Թուրքիայի աչքը կոխի: Հերոսը կամ հայ ժողովրդի մեծագույն բարեկամը նա կլինի:

Հ.Գ. «Բարաթը» պետք է որ գտնվի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արխիվներում: 1915թ. մայիսին այդ երեք երկրներն են հուշագիր ստորագրել, որ պատերազմի ավարտին Օսմանյան կայսրության կառավարությունը պետք է որպես պատերազմական հանցագործ կանգնի միջազգային դատարանի առաջ եւ դատապարտվի»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

14 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

15 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago