Լրահոս 24/7

Երևանի քաղաքապետարանի նախօրեին կայացրած որոշման շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգիչ են

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է.

«Երևանի քաղաքապետարանի նախօրեին կայացրած որոշման շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգիչ են։

Տեղի ունեցածը փաստում է կառավարման լրջագույն բացերի մասին։ Քաղաքապետարանը ամիսներ շարունակ պնդում էր, որ այլընտրանք չկա, նոր սակագները վերջնական են, հետքայլ չի լինի, իսկ այժմ՝ հաշված օրեր առաջ, տեղի է ունենում ակնհայտ նահանջ։ Եթե հնարավոր էր 150 դրամով ապահովել փոփոխությունները, ապա ինչո՞ւ սա չարվեց սկզբից, ինչո՞ւ հասարակությանը ստիպեցին ընդունել անխուսափելիության գաղափարը։ Մի պարզ պատճառով. կարողությունների պակաս կա, և այս որոշումներն ընդունվում են առանց խորքային ռազմավարական պլանավորման, առանց միջազգային փորձի ներգրավման։

Համաշխարհային քաղաքային տրանսպորտի բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն ծրագրավորված, մասնագիտական խորհրդատվությամբ, միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Օրինակ՝ Վրաստանը վերջին տարիներին զգալի բարեփոխումներ է իրականացրել՝ ինտեգրելով էլեկտրոնային տոմսավորման համակարգ, մաքուր էներգիայով աշխատող ավտոբուսներ և հասանելի սակագնային մոդելներ։ Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին, որը, դեռևս մինչ պատերազմի սկիզբը, փորձեց բարելավել տրանսպորտային ցանցը ԵՄ լավագույն ստանդարտներով։

Մյուս կողմից՝ եվրոպական առաջատար երկրները, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, նույնպես պարբերաբար վերանայում են իրենց քաղաքային տրանսպորտային համակարգերը՝ սոցիալական արդարությունը ապահովելու համար։ Գերմանիայում 2023-ին ներդրվեց 49 եվրոյանոց տոմսի համակարգը, որը թույլ է տալիս քաղաքացիներին անսահմանափակ տեղաշարժվել երկրի ողջ տարածքում, ինչը մեծապես նվազեցնում է հասարակության ֆինանսական բեռը։

Այնինչ, Երևանի իշխանությունները կրկին գործում են ինքնամեկուսացած ձևով՝ փոխանակ դիմելու փորձառու գործընկերների, փոխանակ ԵՄ առաքելությունից մասնագիտական աջակցություն խնդրելու։ Սա անհասկանալի և անթույլատրելի գործելակերպ է, հատկապես այն համատեքստում, երբ Հայաստանը պատրաստվում է նոր ռազմավարական շրջափուլի՝ ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզի և գուցե DCFTA-ի շուրջ բանակցությունների մեկնարկին։

Եթե Երևանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում լիարժեք պլանավորել և իրագործել նույնիսկ հանրային տրանսպորտի բարեփոխումը, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել պետական մակարդակով ավելի բարդ և ճակատագրական որոշումների ընդունման գործընթացում։ Պետական կառավարման կարողությունների այս մակարդակը սպառնալիք է ոչ միայն առանձին ոլորտների զարգացման, այլև Հայաստանի ռազմավարական շահերի համար։ Նման կարևոր փուլում երկիրը, իշխանությունը պետք է ունենա արհեստավարժ, միջազգային փորձով հարստացած և կանխատեսելի որոշումներ կայացնող անհատներ, այլ ոչ թե իրավիճակային, անհետևողական լուծումներ»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

6 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

7 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

7 hours ago