Լրահոս 24/7
31.01.2025

ՀՀ 835 հազար քաղաքացու տրվել է տրանսպորտային արտոնություն

ՀՀ 835 հազար քաղաքացու տրվել է տրանսպորտային արտոնություն

«Սիրելի երևանցիներ, Երևանի ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք պահանջել և մեզ պարտադրել»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ այստեղ որևէ հետքայլ կամ ամոթալի բան չկա. «Ժողովրդավարության ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ իշխանությունը լսի իր ժողովրդին, լսի ժողովրդի պահանջը և շատ դեպքերում այդ պահանջը կատարի, եթե դրա հնարավորությունն ունի»,- ասել է նա։

Ավինյանը շեշտել է՝ Երևանի ավագանին 835 հազար քաղաքացու տվել է տրանսպորտային արտոնություն. «Այս արտոնությունները տրվել են գիտակցելով, որ կան մարդիկ, որոնց սոցիալական վիճակը թույլ չի տալիս վճարել այն գինը, որ պետք է վճարել բարվոք տրանսպորտի համար, և այսօր Երևանի ավագանին ընդունում է որոշում, որով կրկին ընդունում է սոցիալ-տնտեսական լարվածությունը, որ կարող է ստեղծվել տրանսպորտի փոփոխությամբ, և առաջարկում է նվազագույնը մեկանգամյա օգտագործման այլընտրանք։ Սա է ողջ փոփոխությունների տրամաբանությունը»։

Քաղաքապետի խոսքով՝ ավագանին նաև որոշում է կայացնում՝ հնարավորություն տալով ավելի մատչելի տարբերակով օգտագործել անսահմանափակ փաթեթները. «Շատերը սկսելու են օգտվել տեղփոխներով, շատերն սկսելու են չսպասել այն ավտոբուսին որ իրենց մի կետից վերջնակետ էր տանելու, այլ նստելու են առաջին եկող ավտոբուսը, ինչ-որ մի տեղ փոխեն այն ու ավելի շուտ հասնեն»։

Նա հիշեցրել է, որ շատ քաղաքներում արդեն այդպես է արվում, և մարդիկ ոչ թե մեկ ուղևորափոխադրության մասին են մտածում, այլ՝ ամսական կամ տարեկան փաթեթների մասին։

Նա նշել է, թե այս որոշումը Երևանի տրանսպորտային փոփոխությունների ու Երևանի տրանսպորտային ապագայի համար է։

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել