Ռուսաստանի Դաշնության պետական դումայում Ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին եւ բարձրաստիճան հոգեւորականների: Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետը մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է միջուկայինից ավելի վտանգավոր զենք դառնալ եւ հայտնվել «Նեռի ձեռքին»:
Բայց, ինչպես հետեւում է պետդումայում կազմակերպված միջոցառման մասին ամփոփ տեղեկատվությունից, կազմակերպիչներին մտահոգել է այլ խնդիր: Պարզվում է, Ռուս ուղղափառ եկեղեցին այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության գոտում», այսինքն՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում ունի իր ներկայացուցիչը, որ նույնպես մասնակցել է քննարկումներին:
Հոգեւորական Դմիտրի Վասիլենկոն պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերում մարտիկներն անցնում են հոգեբանական հատուկ դասընթացներ, որտեղ նրանք «սովորեցնում են սպանել բնազդի մղումով եւ հաճույք ստանալ»: Վասիլենկոն ասել է, որ Ռուսաստանի զինվորականությունը չպետք է նմանվի նրանց եւ կոչ է արել «չնմանվել գազանի»:
Ռուս-ուկրաինական պատերազմում գերիների գնդակահարության, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություննրի մեջ կողմերը միմյանց մեղադրանքներ են ներկայացնում մարտական գործողությունների հենց առաջին օրերից: Վերջերս հայտնի է դարձել, որ ԵԴ Քննչական կոմիտեն ավելի քան հինգ հազար քրեական գործ է հարուցել եւ Ուկրաինայի զինված ուժերի, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրել:
Համանման քայլեր ձեռնարկում է նաեւ Ուկրաինան: Կիեւ մերձակա Բուչա քաղաքում Ռուսաստանի զինված ուժերի հեռանալուց հետո նկարահանված տեսանյութերը նույնիսկ միջազգային հետաքննության առարկա են դարձել: Հայտնի է, որ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի ձերբակալության օրդեր է տվել: Նա մեղադրվում է բռնություններ գործադրելու եւ ուկրաինացի երեխաներին հարկադրաբար Ռուսաստան տարհանելու մեջ:
Պետական դումայում պատերազմական հանցագործությունների թեմայով քննարկումները, Ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը վկայում են, որ Ռուսաստանը նախապատրաստվում է հետկոնֆլիկտային իրավիճակին: Խոսքը ոչ միայն միջազգային հանրությանը որպես հանդուրժողական ներկայանալու, հակառակ կողմին ֆաշիզմի մեջ մեղադրելու հիմքեր ստեղծելու մասին չէ:
Ռազմաճակատային գոտում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վասիլենկոն ահազանգել է, որ պատերազմի մասնակիցների շրջանում աճում է «բազմաստվածություն դավանաողների քանակը»: Վասիլենկոն չի մասնավորեցրել, թե խոսքը կոնկրետ ի՞նչ երեւույթի մասին է, ռուսական զինվորականությունը «հեթանոսանու՞մ է», թե՞ ընդունում այլադավանություն:
Հանրահայտ իրողություն է, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում գործում է Չեչնիայի «Ահմատ» հատուկ նշանակության զորամիավորումը, որ ենթարկվում է գեներալ Ալաուդինովի հրամանատարությանը: Վերջինս անցյալ նոյեմբերին հայտարարել է, որ հյուսիսկորեական զորախմբի հետ չի կռվի, քանի որ նրանք «աթեիստ անաստվածներ են»: Այդ զորամիավորումն ունի՞ իսլամական կրոնական ներկայացուցիչ: Ըստ երեւույթին՝ այո:
Ռուս ուղղափառ եկեղեցին, կարծես, ակնարկում է պատերազմական գործողությունների գոտում աճում է արմատական իսլամականությունը, եւ նրա ազդեցությունը տարածվում է նաեւ ռուս զինվորների վրա: Նման դեպքեր արձանագրվել են Աֆղանստանում, երբ խորհրդային զինվորները ենթարկվել են քարոզչական ազդեցության եւ համալրեր «մոջահեդների» շարքերը:
Ռուսաստանյան աղբյուրներն ահազանգում են երկրի ողջ տարածքում բռնությամբ հանցագործությունների աննախադեպ աճի մասին: Ռուս-ուկրաինական պատերազմը մի օր դադարելու է, պետությունը բախվելու է հետկոնֆլիկտային բարդությունների: Դա անխուսափելի է: Նույնիսկ ստալինյան բռնապետության պայմաններում Հայրենական մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ում հանցավորության մակարդակը կտրուկ բարձրացել է: Ռուս ուղղափառ եկեղեցին, երեւի, հազանգում է, որ պատերազմական գոտում բռնության քարոզչությունը Ռուսաստանի համար ծանր փորձության է վերածվելու, եթե արդեն այսօր միջոցներ չձեռնարկվեն:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…