Լրահոս 24/7

Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանների բացումը կփոխի խաղը. Ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին․ հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այդ միջանցքը առանցքային դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև կապերի ամրապնդման գործում:

«Գնալով մասնատվող աշխարհում Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների՝ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների և Եվրոպայի միջև: Բայց ենթակառուցվածքները ամեն ինչ չեն», – նշել է ֆոն դեր Լայենը:

Նա ընդգծել է նաև տարածաշրջանի երկրների միջև սահմանների հատման դյուրացման կարևորությունը միջանցքի արդյունավետության համար. «Սահմանային հատումներն ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի երկրների հետ, վճռորոշ նշանակություն ունեն Սև ծով տանող ճանապարհի համար»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա կփոխի խաղի կանոնները՝ ավելի մոտեցնելով Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քան երբևէ»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago