Լրահոս 24/7

Ադրբեջանն ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին և արտաքին գործոնները. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շարունակում է պնդել, որ եթե Ադրբեջանը նպատակ ունենա ստորագրելու «խաղաղության» մասին փաստաթուղթը, ապա որևէ էական խնդիր սեղանին դրված դրույթների հետ չունի:

Աբրահամյանի խոսքով՝ կողմերն ասում են, որ փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված է ու քննարկում են չհամաձայնեցված` տակը մնացած 2 հոդվածները:

«Երբ ներկայացվում է, թե որոնք են այդ հոդվածները` սահմանին երրորդ երկրի զորքեր չտեղակայելու և միջազգային վեճերից երկկողմ հետ կանգնելու մասին, ապա ակնհայտ է, որ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլև կողմերի «հակասություններն» առանձնապես սուր կամ ակնհայտ մերժող տարրեր չեն պարունակում:

Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանը արհեստականորեն ձգում պրոցեսը:

Այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց երկուսին կանդրադառնամ:

Առաջին, Ադրբեջանն իր պահանջների վերաթարմացման կամ ընդլայնման հերթական շրջափուլում է:

Երկրորդ, ուժի կիրառման պլանը որպես տարբերակ ունենալով՝ Ադրբեջանը ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին և արտաքին գործոնները, գնահատում դրա հետևանքները:

Այստեղ նպատակը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ հնարավոր օպերացիան և «միջանցքի»` ուժով բացման անվան տակ Սյունիքի կամ դրա մի հատվածի օկուպացիան։

Չմոռանանք, որ «միջանցքի» թեման «խաղաղության» փաստաթղթից հանված է և դրված է առանձին քննարկման օրակարգում»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

4 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

7 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

8 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

8 hours ago