Լրահոս 24/7

Թուրքիան պաղեստինյան խաղաքարտը չի հանձնում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դոհայում հանդիպել է Կատարի պաշտոնակից Մուհամեդ Աբդուռահման Ալ Թանիին:

Բանակցությունների ավարտին կողմերը համատեղ ասուլիս են անցկացրել, որի ընթացքում Կատարի արտգործնախարարը հայտարարել է, որ վճռականապես դեմ է խաղեստինցիների տեահանությանը:

Նա հավելել է, որ Կատարը պատրաստ է մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները, որպեսզի աջակցի Գազայի բնակչությանը եւ շարունակում է «կապի մեջ մնալ Թրամփի վարչակազմի հետ»:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հաքան Ֆիդանը պարզորոշ ասել է, որ Անկարան «լիովին դեմ է» ԱՄՆ նախագահի առաջարկին: Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Գազայի բնակիչներին տարհանելու, այդպիսով նրանց «դժոխքից փրկելու» առաջարկությամբ Դոնալդ Թրամփը դիմել է Եգիպտոսի նախագահին եւ Հորդանանի թագավորին:

Կատարի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո Հաքան Ֆիդանը Դոհայում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թեւի ղեկավարությանը եւ հավաստիացրել, որ Թուրքիան Գազայի եւ Պաղեստինի անկախ պետության կառուցման հարցում հետեւողական է, մշտապես աջակցելու է պաղեստինցիների արդարացի պահանջներին:

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Դոհա է մեկնել եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հանդիպել նույն օրը, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ուղեւորվել է Վաշինգտոն, որտեղ փետրվարի 3-ին ծրագրված է նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Իսրայելի վարչապետն առաջին օտարերկրյա պաշտոնյան է, որ հյուրընկլավում է Սպիտակ տանը: Դոնակդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է երկու շաբաթ առաջ եւ Իսրայելի վարչաեպտի հետ նրա բանակցությունների արդյունքներով, երեւի, հնարավոր կլինի դատել Միացյալ Նահանգների մերձավորարեւելյան քաղաքականության մասին:

Գազան պաղեստինցի բնակչությունից մաքրելու նրա գաղափարը, կարելի է ասել, արաբական երկրներում աջակցություն չի ստանա: Ըստ տեղեկությունների, Իսրայելի վարչապետից հետո Թրամփը պատրաստվում է հյուրընկալել Հորդանի թագավոր Աբդալլա Երկրորդին: Թուրքիայի արտգործնախարարի Սաուդյան Արաբիա, ապա Կատար այցը, Դոհայում ԱՄՆ նախագահի նախաձեռնությունն անընդունելի որակող հայտարարությունները վկայում են, որ Անկարան պաղեստինյան խաղաքարտը ձեռքից բաց չի թողնելու:

Թուրքիան, իհարկե, սեփական շահերը եւ հաշվարկներն ունի եւ ձգտում է ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության օրակարգ բերել Սիրիայի անդրեփրատյան տարածքներից ամերիկյան զինվորականների դուրսբերման հարցը: Բայց, ամենայն հավանականությամբ, Էրդողանը դրա դիմաց չի գնա Գազան լիովին Իսրայելի տնօրինությանը հանձնելու գործարքի:

Թուրքական մամուլի հրապարակումներից դատելով՝ Էրդողանը դեռեւս շարունակում է Քրդական բանվորական կուսակցության ցմահ ազատազրկման դատապարտված առաջնորդ Օջալանի հետ կուլիսային բանակցությունները: Որոշ աղբյուրներ հույս են հայտնում, որ Օջալանը մինչեւ փետրվարի վերջը հանդես կգա հայտարարությամբ եւ ՔԲԿ-ին կոչ կանի զենքը վայր դնել:

Եթե այդ նախագիծն աշխատի, ապա Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան երկու հազարանոց զորախմբի մնալ-չմնալու հարցն այնքան ակտուալ չի լինի, որպեսզի Թրամփն Էրդողանին Գազայի հարցում դաշնակից ունենա:

Թուրքիան պատրաստվում է 2028թ. նախագահական ընտրությունների: Գրեթե որոշված է, որ Էրդողանը երրորդ ժամկետով թեկնածու է առաջադրվելու: Այդ իրավիճակում նա իսլամական համերաշխությունը խաթարող որեւէ քայլի չի դիմելու: Ըստ երեւույթին առաջիկայում նա նոր որակ է հաղորդելու նաեւ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությանը: Այս համատեքստում բարդ է մնալու հայ-թուրքական երկխոսությունը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

14 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

14 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

15 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

15 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

16 hours ago