«Որոշակի հանգամանքների բերումով մեր տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ՝ հայտնի հանգամանքների բերումով։ Կարևոր է, որ մենք կարողանանք այդ նեգատիվը կառավարել, ընդ որում՝ դրա մի քանի մոտեցում և տարբերակ կա, իմ կարծիքով՝ մենք ճիշտ ենք անում, որ փորձում ենք այն կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևով, առանց էմոցիաներին տրվելու»,- ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե ՀՀ հարատևության ապահովում կլինի, եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որը կնշանակի, որ մենք մեր տարածաշրջանում՝ մեր հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության։
«Սա չի նշանակում, որ մենք տարբեր դաշինքներ, համագործակցություններ ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չենք ունենալու, խոսքը դրա մասին չէ։ Մենք պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն՝ առանց արտաքին օգնության ու միջամտության»,- նշել է վարչապետը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…