Շվեդիայում՝ մեծահասակների կրթության կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է երկրի ոստիկանությունը։ Սա Շվեդիայում երբևէ տեղի ունեցած ամենաարյունալի հրաձգությունն է, որը երկրի վարչապետն անվանել է «ցավոտ օր»։
Ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ հրաձիգը զոհվածների թվում է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հնարավոր այլ տուժածների հայտնաբերելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Օրեբրո քաղաքում գտնվող դպրոցում։
Կատարվածի դրդապատճառները դեռևս անհայտ են։
Ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է․ «Այս պահին հաստատվել է 11 զոհ։ Վիրավորների թիվը դեռևս անհայտ է։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ այս պահին չունենք»։
Նախնական տվյալներով մարդասպանը գործել է միայնակ։ Կասկածյալը նախկինում հայտնի չի եղել ոստիկանությանը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…