Լրահոս 24/7

Թրամփը հնարավոր է համարում Իրանի նախագահի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշյանի հետ հանդիպման հնարավորությունը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու հրամանագրի ստորագրումից հետո Թրամփը հույս է հայտնել, որ «ստիպված չի լինի այն շատ հաճախ օգտագործել»։

Հարցին, թե արդյոք նա կքննարկի Իրանի նախագահի հետ հանդիպման կամ անմիջական շփման հնարավորությունը, Թրամփը պատասխանել է՝ այո:

«Կտեսնենք՝ կարո՞ղ ենք համաձայնության գալ կամ գործարք կնքել Իրանի հետ»,- նշել է ամերիկացի առաջնորդը։

Հնարավոր գործարքի մանրամասների վերաբերյալ ճշտող հարցին ի պատասխան՝ Թրամփն ընդգծել է, որ «Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել»։

«Մենք չենք ցանկանում կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի կամ մեկ ուրիշի նկատմամբ, սակայն նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:…

51 seconds ago

Թուրք-հունական «կարգավորումը»՝ նաեւ Հայաստանի հնարավորությու՞ն

Ապրիլի 28-ին Սալոնիկում Հունաստանի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները կհանդիպեն Սալոնիկում: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին…

21 minutes ago

Բայրամովը կրկին բարձրացրել է ՀՀ սահմանադրության հարցը

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության…

41 minutes ago

Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղության համար խոչընդոտ չէ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը կհետևի Ուկրաինային հարվածները դադարեցնելու իր կոչին,…

59 minutes ago

Ղարիբաշվիլին լքել է կուսակցությունը և հեռացել քաղաքականությունից

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է կուսակցությունը։ Այս մասին նա հայտարարել է…

1 hour ago

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Այս տարվա առաջին եռամսյակում, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով։ Գյուղատնտեսական…

2 hours ago